Մոսկվայի բնակարաններից մեկում 11–ամյա ՀՀ քաղաքացու դի է հայտնաբերվել

Մոսկվայի բնակարաններից մեկում տղա երեխայի դի է հայտնաբերվել, ով ունեցել է մանկական ուղեղային կաթված։

Այս մասին հաղորդում է mskagency.ru–ն` հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հաղորդվում է նաև, որ երեխան ոչ մի տեղ չի սովորել։

Մարտի 19–ի առավոտյան Մոլոդցովա փողոցի 15–րդ տան 2–րդ մասնաշենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 11–ամյա ՀՀ քաղաքացու դի` առանց բռնության նշանների։

«Երեխայի գործազուրկ մայրը նշել է, որ որդին ի ծնե տառապել է մանկական ուղեղային կաթվածով։ Տղան որևէ տեղ չի սովորել, հաշվառված չի եղել ռուսական նևրոլոգիական դիսպանսերում», – պարզաբանել է գործակալության զրուցակիցը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քննիչները շարունակում են պարզել երեխայի մահվան հանգամանքները։–0–

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով