Մարտի 26-ը պատմական օր է մեր նորագույն պատմության և, մասնավորապես, Արցախյան հերոսամարտի քրոնիկոնում․Էդուարդ Շարմազանով

Загрузка...

Մարտի 26-ը պատմական օր է մեր նորագույն պատմության և, մասնավորապես, Արցախյան հերոսամարտի քրոնիկոնում:

1992թ. մարտի 26-ին, ԼՂՀ անվտանգության և պաշտպանության ապահովման, անհետաձգելի միջոցառումների մշակման և իրագործման համար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ստեղծվեց Արցախի պաշտպանության կոմիտեն:

Այսպիսով, մարտի 26-ից Արցախում ինքնապաշտպանական ուժերի ղեկավարումը ստանձնում է Պաշտպանության կոմիտեն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ և ձեռնամուխ լինում անհետաձգելի միջոցառումների՝ Արցախի անվտանգության ապահովման համար:

1992թ. մայիսի 8-9-ին ազատագրվում է Արցախի պատմական մայրաքաղաք Շուշին:
Մայիսի 17-18-ին՝ Բերդաձորի ենթաշրջանը և Լաչինը:
Լաչինի ազատագրումով ճեղքվում է Արցախի շրջափակումը:

1993թ. գարնանն ազատագրվում է Մարտակերտը:

Ավելին, ազատագրվում է շուրջ 7400 հեկտար տարածք:
Ռազմական այս հաջողություններն աննախադեպ էին:
Ժողովուրդների պատմությունը, նախ և առաջ, հաղթանակների և պարտությունների պատմություն է:

Այսօր,արվում է առավելագույնը մոռացության տալու կամ վարկաբեկելու Արցախյան հերոսամարտի իրական առաջնորդների անունները:
Բայց պատմությունը դաժան է, նույնիսկ շատ դաժան նրանց նկատմամբ, ովքեր բացի նախկինների վրա ցեխ շպրտելուց, այլ բան չեն արել:

Համոզված եմ՝ պատմությունը փոշու հետ մաքրելու է նրանց անունները, ովքեր ժխտում են նախկին նվաճումներն ու իրենցից առաջ եղած ղեկավարների ձեռքբերումները:

Հ.Գ. Պատմական օրն այսօր է, ոչ թե ապրիլի վերջին շաբաթը

Էդուարդ Շարմազանով

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...