Հղի կինը օգնության կարիք ունի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ !!!

Անտարբեր չկարդալ ու անցնել, տարածելն էլ օգնություն է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ողջույն, սիրելի ընկերներ, ապագա փոքրիկի և երկու երեխաների մայր է գրում, ով վտանգավոր հղիություն է տանում, ամուսինը ունեցած աշխատանքով մեծ դժվարությամբ է կարողանում հոգալ այդ ծախսերը, և ընտանիքը հայտնվել է սոցիալապես ծանր վիճակում, տան վարձը չեն կարողանում վճարել և այլն։
Խնդրում եմ տարածել և օգնել այս ընտանիքին ու մայրիկին՝ մեր Ազգին առողջ զավակ պարգևելու և այս վիճակից դուրս գալու համար։

Մեջբերում.
«Բարև ձեզ, ես ձեզ դիմում եմ մի խնդրանքով, հույս ունենալով, որ կարող եք օգնել մեր ընտանիքին, որն այնքան ունի դրա կարիքը: Ես ունեմ 2 անչափահաս երեխաներ 2 և 11 տարեկան, այս պահին չունեմ աշխատանք և միայն ամուսնուս աշխատավարձով հազիվ կարողանում էինք վճարել տան վարձը, սակայն հղիությանս ընդացքում ստեղծվեց այնպիսի վտանգներ, որ հնարավոր չէր չբուժել, իսկ այսօրվա դեղորայքը սաստիկ թանկ է: Ես կատարում էի տարբեր բնույթի մաքրության աշխատանքներ օրավարձով, որպեսզի հոգամ գոնե առօրյա հացի խնդիրը: Սակայն հղիությանս պատճառով այդ աշխատանքն էլ հիմա չունեմ, որն ինձ այնքան անհրաժեշտ է: Չունեմ եկամտի այլ աղբյուր բացի երեխաներին տրվելիք ամսական նպաստից: Այդ իսկ պատճարով չենք կարողանում վճարել տան վարձը: Ապրում ենք Ավանում՝ Հովհաննիսյան թաղամասում,
հեռ.՝ 044416860, Անահիտ»։

Հայկ Հարությունյանցի ֆեյսբուքայն էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով