Աննա Հակոբյանը Սորոսի հիմնադրամից դրամաշնորհ չի ստացել․ պաշտոնական հերքում.armtimes.com

«Իրավունք» թերթում 11.03.2019 թվականին հրապարակված «Սորոսի հիմնադրամից փող է ստացել նաեւ Աննա Հակոբյանը» հոդվածը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունից։

«ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը որևէ առնչություն չունի A&M հրատարակչատան հետ և Բաց հասարակությունների հիմնադրամների հայաստանյան գրասենյակից դրամաշնորհ չի ստացել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Համաձայն ՀՀ Զանգվածային լրատվության մասին օրենքի 8-րդ հոդվածի (Հերքման և պատասխանի իրավունք) կետերի` սույն գրությունը 12.03.2019 թվականին ուղարկվել է նաև «Իրավունք» թերթի խմբագրություն, սակայն հերքման տեքստը մինչ օրս չի հրապարակվել», – ասված է հերքման տեքստում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով