Daily Archives: 17.02.2019

Հայաստանը լրջագույն վտանգների առջև, ծանր իրավիճակում է նաև վարչապետ Փաշինյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

LIVEnews.am-ի եթերում Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ իրենց կարծիքն ու մտահոգություններն են հայտնում պահեստազորի գնդապետ Հայկ նահապետյանը, քաղաքագետ Մարիամ Ստեփանյանը, Slaq.am կայքի գլխավոր խմբագիր Մենուա Հարությունյանը, վերլուծաբաններ Արծրուն Պեպանյանն ու Սերգեյ Շաքարյանցը, LIVEnews.am կայքի պատասխանատու Արթուր Հովհաննիսյանը։

ՀՀՇ-ականները ներթափանցում են իշխանության «վերին էշելոններ», ի՞նչ է սա նշանակում. ԱԱԾ նախկին աշխատակից .ՀԱՅ ՁԱՅՆ

ՀՀՇ-ականների ներթափանցումն իշխանության «վերին էշելոններ» փաստում է այն մասին, որ հեղափոխական իշխանությունը չի պատրաստվում դատապարտել իշխանության բռնազավթումը՝ ընտրությունների կեղծման ճանապարհով: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆլրատվականի հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության համակարգի նախկին աշխատակից Իվան (Արթուր) Պողոսյանը: Ապա` հավելեց. «Եթե այսօր մենք չենք քննարկում 1995-96 թվականների և հետագա տարիների ընտրակեղծիքների հարցը, եթե չենք դատապարտում կատարվածը, նշանակում է՝ ինչ-որ մեկը պատրաստվում… Կարդալ ավելին »

«Ալեքս հոլդինգը» նախորդ տարվա համեմատ 24.6 % պակաս է հարկ վճարել. ՊԵԿ-ը հրապարակել է խոշոր հարկատուների ցանկը.tert.am

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-դեկտեմբերի արդյունքներով 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը գլխավորում է «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը՝ պետբյուջե մուտքագրած հարկերի ընդհանուր մոտ 42 մլրդ 222 մլն դրամ ցուցանիշով: Այս ընկերության վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 7.5 մլրդ դրամով: Նախորդ տարիներին առաջին հորիզոնականը զբաղեցնող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զիջել է… Կարդալ ավելին »

Մինչ Վարչապետը կոչ է անում ժողովրդին հարկեր վճարել և ՀԴՄ կտրոններ պահանջել ՊԵԿ-ը դանդաղ բայց հաստատուն քայլերով կարծես թե դառնում է համակարգային կոռուպցիայի մասնակից

ՊԵԿ-Ը ՀՆԴԿԱԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԿԻ՞Ց Մինչ Վարչապետը կոչ է անում ժողովրդին հարկեր վճարել և ՀԴՄ կտրոններ պահանջել ՊԵԿ-ը դանդաղ բայց հաստատուն քայլերով կարծես թե դառնում է համակարգային կոռուպցիայի մասնակից: Այսպես՝ Գաղտնիք չէ,որ ՀՀ են այցելում մեծ քանակով հնդիկներ և ֆիլիպինցիներ: Նրանց դիմավորում են օդանավակայանում ,միանգամից ուղեկցում Պետական ռեգիստրի գործակալություն և 15 րոպե հետո հնդիկներն ու ֆիլիպինցիները արդեն… Կարդալ ավելին »

«Քանզի չունեմ ծանոթներ, թողնում են դրսում, իսկ 23 տարեկան լակոտը զբաղեցնում է դատախազի պաշտոն». Հասմիկ Ադամյան

«ՊԵԿ-ի նախագահի առաջին տեղակալ Մաշադյանի 23 տարեկան տղան՝ Հարություն Մաշադյանը, ով զինվորական ծառայություն չի անցել,  նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ։ Մամուլում շրջանառվում էր, որ նա վարչապետի տիկնոջ՝ Աննայի բարեկամն է։ «Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է օգտատերերից Հասմիկ Ադամյանի գրառումը՝ հրավիրելով լրատվամիջոցների ուշադրությունը նրա բարձրացրած խնդրին. «Երկու տարի շարունակ… Կարդալ ավելին »