Daily Archives: 13.02.2019

Դատարանը համաներում կիրառեց Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ մեղադրանքներից մեկով

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը համաներման հիմքով որոշում կայացրեց ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամներ Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 35-225 հոդվածի առաջին մասով քրեական հետապնդումը դադարեցնել: Փետրվարի 13-ին կայացած դատական նիստից հետո որոշումը հրապարակեց դատավոր Մեսրոպ Մակյանը՝ պարզաբանելով կայացված որոշումը. «Հրապարակվել էր համաներման մասին օրենքը և համապատասխան դրույթ կար,… Կարդալ ավելին »

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը

«Հարգելի՛ ընկերներ հարգելի համաքաղաքացիներ Ալավերդու ճակատագրով մտահոգ քաղաքացիներ, վիճակը մեր քաղաքում արդեն դարձել է օրհասկան, բոլորս կանգնած ենք տնտեսական ու ֆինանսական մեծ ճգնաժամի առաջ, հորդորս ու խնդրանքս է որ վաղը բոլորս միահամուռ կերպով ժամը 10 ին հավաքվենք եկեղեցամերձ հրապարակում և մեր բողոքի ձայնը բարձրացնենք»։

«Ինչքան՞արագ մոռացաք,ժողովրդին» Վահան Բաբայան

Այն որ անցած տարի Մաշտոցի պողոտայում խորոված էին անում կամ սանիտեկի աղբամաններ շուռ տալիս ու շերեփներով խփում ամբողջ գիշեր,էդ Ստամբուլի բազառը չէր ,երևի Սինգապուրն էր: Այսօր մի քանի տատիկ հացի փող է աշխատում նրանց հացը խլում ու լարում են դա արդեն Ստամբուլի բազառնա: Ինչքան՞արագ մոռացաք,ժողովրդին: Ռեֆորմիստների կուսակցության նախագահ՝  Վահան Բաբայան  

Նախկին պաշտոնյան պահանջում է «իշխանությունը բռնազավթելու» մեղադրանք առաջադրել Լևոն Տեր–Պետրոսյանին

Պահանջում եմ իշխանությունը բռնազավթելու մեղադրանքով քրեական գործ հարուցել Լևոն Տեր–Պետրոսյանի և ՀՀՇ-ական առաջնորդների նկատմամբ: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Ազգային անվտանգության համակարգի նախկին պաշտոնյա Արթուր Պողոսյանը։ «Հաշվի առնելով 1995 թվականի պառլամենտի և 1996 թվականի նախագահական ընտրությունների բացահայտ կեղծումները, պահանջում եմ. «Իշխանությունը բռնազավթելու» մեղադրանքով քրեական գործ հարուցել լևոն-տեր պետրոսյանի և հհշ-ական առաջնորդների նկատմամբ: 1995թ. եղել… Կարդալ ավելին »

«Սեյրան Օհանյանի դիմումի մասին».Նարեկ Սամսոնյան

Սեյրան Օհանյանի դիմումի մասին Երեկ Սեյրան Օհանյանի փաստաբանը իշխանական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, որ Օհանյանը Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք չի տվել և դա հերյուրանք է: Անկեղծ ասած` ես այս թեմայով այլևս չէի ցանկանում խոսել, բայց հիմա ստիպված եմ վերջին անգամ անդրադառնալ հարցին: Ուրեմն, ինձ հրավիրել են 6-րդ Վարչություն քանի որ Սեյրան Օհանյանը (իր փաստաբանը)… Կարդալ ավելին »

«Սա նախ նշանակում է, որ կոռուպցիան ոչ թե վերանալու է, այլ հասնելու է աննախադեպ չափերի».Անդրանիկ Թևանյան

Հայաստանին ու Արցախին սպառնացող վտանգը ______ ԱԺ բարձր ամբիոնից հայտարարվեց, որ ըստ անհրաժեշտության՝ անմեղության կանխավարկածը փոխարինվելու է մեղավորության կանխավարկածով: Սա՛ է լինելու, այսպես կոչված, անցումային արդարադատության գլխավոր առանձնահատկությունը: Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներից մեկն, ըստ այդմ, վերացվում է՝ «հեղափոխական նպատակահարմարությունից» ելնելով: Սա նախ նշանակում է, որ կոռուպցիան ոչ թե վերանալու է, այլ հասնելու… Կարդալ ավելին »

«Սեփական անճարունակությունը հասկանալով կառավարությունը տնտեսական զարգացման հետևաբար սպասվող տնտեսական ճգնաժամի խնդիրները բարդում է սեփական ժողովրդի վրա» .Վահան Բաբայան

Սեփական անճարունակությունը հասկանալով կառավարությունը տնտեսական զարգացման հետևաբար սպասվող տնտեսական ճգնաժամի խնդիրները բարդում է սեփական ժողովրդի վրա: Վաղը ,երբ խնդիրներ կառաջանան,վարչապետը կասի,որ մեղավորը ժողովուրդն է,քանի որ նրանք այդպես էլ չդարձան տնտեսական հեղափոխության ակտիվիստ: Տանկերով և ավտոմատներով իշխանություն պահել նախ պետք է կարողանալ,այս անգամ կառավարությունը փոխվելու է,քանի որ այն չի կարողանալու լուծել մեր ժողովրդի խնդիրները: Դա արդեն… Կարդալ ավելին »