Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ. Փաստաբան

Թե ինչո՞ւ է նա նշանակվել խորհրդական, չեմ կարող ասել

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ օրերս նշանակված խորհրդական Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այո, կա այդպիսի բան, որ տվյալ անձը ցուցմունք է տվել պարոն Քոչարյանի դեմ: Պարոն Քոչարյանը պնդում է, որ ակնհայտ սուտ ցուցմունք է տված, դրա համար եղել է փորձ առերեսել իրենց, որը ձախողվել է»,-ասաց նա։

Հայկ Ալումյանի խոսքերով Արշակ Կարապետյանը եղել է  թիվ 0038 հրամանի հիման վրա Յուրի Խաչատուրովի տեղակալներից մեկը։

«Թե ինչո՞ւ է նա նշանակվել խորհրդական, չեմ կարող ասել, բայց ես կարող եմ միայն ենթադրել, որ երբեմն այդպիսի նշանակումներով խրախուսվում է որոշակի վարքագիծ քրեական գործի շրջանակներում,այսինքն՝ պայմանով, որ քրեական գործի շրջանակում անձը որոշակի վարքագիծ կդրսեւորի իրեն տալիս են որոշակի արտոնություններ, հատկապես այն գործերում, որտեղ կա քաղաքական կոմպոնենտ։ Ճիշտ է, չէի ուզի մտածել, որ սա այդ դեպքերից մեկն է, բայց հակառակն էլ դժվար կլինի ինձ համոզել»,-ասաց փաստաբանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

armeniadaily.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով