51% չընտրողների պատճառով մենք ունեցանք խորհրդարան առանց ընդդիմության:
Լուսավոր Հայաստանին ու ԲՀԿ-ին ընդդիմություն համարելը ծիծաղելի է, սթափ դատողությամբ մարդիկ երբեք չեն հավատա նման բանի: Փաստացի, մենք այլևս չունենք խորհրդարանական ընդդիմություն, ինչը հղի է վտանգավոր հետևանքներով, որովհետև ընդդիմության բացակայությունը կարող է տանել դեպի ավտորիտար համակարգ:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Եվ այդ ամենի մեղավորը Իմ քայլը դաշինքը չէ, ԲՀԿ-ն չէ, Լուսավոր Հայաստանը չէ, այս կուսակցությունների ընտրողները չեն, այդ ամենի մեղավորը հենց այն 51% չընտրածների այն մասն է, որը գիտակցաբար չի մասնակցել ընտրություններին, այլ ոչ թե հանգամանքների բերումով:
Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ՝ Կարեն Վարդանյան
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news