Քոչարյանի համար միտինգ անողներին ձեռ են առնում նրանք, որոնց ժամանակին նույն բանի համար ձեռ էին առնում «բոբո իշխանությունները»

«Իշխանությունը փչացնում է մարդուն, իսկ ամբողջական իշխանությունը փչացնում է ամբողջությամբ». © Իջևան մոլորակից իջած փրկիչը

Քոչարյանի համար միտինգ անողներին ձեռ են առնում նրանք, որոնց ժամանակին նույն բանի համար ձեռ էին առնում «բոբո իշխանությունները»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կառլեն Ասլանյանը, որը Ազատություն ռադիոկայանի լրագրող լինելով հազարավոր անգամներ հուզառատ պաթոսով լուսաբանել ա նույն Նիկոլի ու նախկին իրավապաշտպանների արած երկու հոգանոց ակցիաները էսօր ձեռ ա առնում Ռոբի միտինգավորներին քիչ լինելու համար: Արա դուք էս ինչ դիշովկա եք, տղերք և աղջկերք, էս աստիճանի գահավիժելու ու ձեր իրական դեմքը ցույց տալու համար արժեր ձեզ սենց իշխանություն տալ: Այ խելոքներ մի մոռացեք, որ դուք դրանից քչով եք սկսել ու ձեզ ձեր քիչ լինելու համար ձեռ առնողներին «մեր եք քրֆել» ու հիշեք նաև, որ Քոչարյանին ձեր գաղափարական հայրն ա վերադարձրել քաղաքականություն ու գնալով ավելի լուրջ հայտ ներկայացնելու հիմքեր ա տալիս:

Ձեռ մի առեք, հիշեք ձեր նախկին կարգավիճակն ու դրա արագ փոխակերպումը ու լավ իմացեք էս հաբռգելու համար ձեզ ոչ ոք չի ներելու հաջորդ «պերեվառոտից» հետո: Մենք էլ չենք կարողանալու մարդկանց համոզենք, որ շամպայնի շիշը ձեր ներքին օրգանների հետ չառերեսեն, տղերք, որովհետև էդ ժամանակ վենդետա լինելու ա ու դուք բարոյապես դրան արժանի եք դառնում ձեր էս պահվածքով:

Եթե մի բանն ուզում եք, որ չլինի կամ վերանա` անտեսեք դա, ոչ թե ձեր հիմար մեկնաբանություններով դարձրեք նյուզ մեյքեր: Հա մեկ էլ էն շամպայնի շշի պահը մի մոռացեք…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Narek Samsonyan-գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով