Որքան շատ բան ենք իման ում մեզ շրջապատող իրերի մասին,այնքան ավելի պարզ է դառնում,որ մարդը ինքն է իրենց վնասում:Արդեն վաղուց հայտնի է,որ առօրյայում օգտագործվող շատ իրեր վնասակար են առողջության համար:
Հետազոտությունները պարզել են,որ վտանգավոր կոնցերոգենները կարող են դառնալ քաղցկեղի պատճառ:
Իրեր,որոնք առաջացնում են քաղցկեղ
1. Օդի թարմացուցիչներ,քիմիական մաքրող միջոցներ
Շնչելով օդի թարմացուցիչը կարելի է ստանալ ոչ միայն վերին շնչուղիների բորբոքում:Ժամանակակից օդի թարմացուցիչները պարունակում են թռչող տարրեր,որոնք կարող են առաջացնել չարորակ քաղցկեղ:
Տունը կարելի է թարմացնել սովորական նարնջի կամ լիմոնի կեղևի օգնությամբ:
Աշխատեք քիչ օգտագործել ուժեղ քիմիական մաքրող միջոցներ,դրանք վնասում են Ձեր օրգանիզմին:
2. Ատամի մածուկ և բերանի ողողման միջոց.
Ատամի մածուկի մեջ պարունակվող տրիկլոզանը և ֆտորիդը շատ վտանգավոր միացություններ են,որոնք կարող են կուտակվել օրգանիզմում:
Վտանգավոր են համարվում նաև այն ներկանյութերը,որոնք առկա են ատամի մածուկի մեջ:Ժամանակն է ատամները լվանալ բնական ատամի մածուկով:
3. Տեֆլոնե ծածկույթով սպասք
Որպես այդպիսին այս թավաները անվնաս են,քանի որ թույլ են տալիս պատրաստել սնունդ յուղի քիչ քանակությամբ և առանց այրելու:
Հենց որ այս թավայի վրա առաջանում է խազ,այն դառնում է վտանգավոր:Տաքացնելիս առաջանում են վտանգավոր քիմիական միացությւոններ,որոնք տեղ չունեն սննդի մեջ:
Օգտագործեք այնպիսի սպասք,որը դժվար է վնասել:
4. Հին,կեղտոտ կոշիկ
Տուն մտնելիս ավելի լավ է անմիջապես հանել և առանձին դարակում դնել կոշիկները:Խնդիրն այն է,որ կոշիկների հետ միասին տուն են մտնում անցանկալի և վտանգավոր քիմիական նյութեր:
Հին կոշիկները պահելը շատ վատ սովորություն է,քանի որ կոշիկների տակի հատվածում կարող են պահպանվել քիմիական միացություններ, որոնք աղտոտում են տունը:
5. Նավթալին
Նավթալինը պաշտոնապես համարվում է այն նյութերից մեկը,որն առաջացնում է քաղցկեղ:
Միջատներից պաշտպանվելու համար օգտագործեք բնական միջոցներ:
6. Դեկորատիվ մոմեր
Գեղեցիկ մոմերի ֆիթիլները հիմնականում պարունակում են արճիճ ամրություն հաղորդելու համար:Արճիճը կարող է հորմոնալ խանգարման պատճառ դառնալ,երեխաների մոտ կարող է առաջանալ անուշադրություն:
Օրգանիզմում կուտակված արճիճը նպաստում է քաղցկեղի բջիջների առաջացմանը:Աշխատեք նվազեցնել դեկորատիվ մոմերի առկայությունը տանը:
7. Հոտազերծիչներ
Ալյումինիում,ֆտալատներ և տրիկլոզան պարունակող հոտազերծիչները պետք է վերանան Ձեր տնից:Դրանք հատկապես վտանգավոր են կանանց համար,քանի որ ապացուցված է,որ ալյումինիումը առաջացնում է կրծքագեղձի քաղցկեղ:
8.Լոգարանի վարագույր
Ավելի լավ է լոգարանում դնել ապակի:Երբ լոգարանում խոնավ է և շոգ, պլատիկ վարագույրը սկսում է անջատել առողջության համար վնասակար նյութեր:
9.Սննդի պլաստիկ տարաներ և պլաստիկ շշեր
Ֆտալատները և բիսֆենոլ A-ն կան բոլոր պլաստիկ իրերի մեջ:Աշխատեք չօգտագործել պլատիկ տարաներով սնունդ և չխմել երկարար ժամանակ պլաստիկ շշի մեջ մնացած ջուր:
Մի՛ տաքացրեք սնունդը պլաստիկ տարաներով:
10. Կեղտոտ ջուր
Ծորակի չթորված ջուրը պարունակում է ծանր մետաղներ և քիմիական միացություններ:
Դա կարող է վատ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա:
11.Ներկեր և լաքեր
Մի մոռացեք լավ օդափոխել տունը ներկեր և լաքեր օգտագործելիս: Անգամ սովորական եղունգների լաքը ազդում է առողջության վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց` 101mirchudes.ru-ն