ԲՀԿ-ի յուրօրինակ ընտրակաշառքը. Ծառուկյանը գրանցում է հարյուրավոր ԱՁ-ներ, որ «աշխատավարձ» տա. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների համար տասնյակ եւ նույնիսկ հարյուրավոր ԱՁ-ներ է գրանցում:

Նախընտրական շրջանում այդ ՍՊԸ-ները աշխատանքի կընդունեն կուսակցության համակիրներին, որոնք ԲՀԿ-ի օգտին քվեարկելու դիմաց աշխատավարձ կստանան: Ընտրություններից անմիջապես հետո այս ԱՁ-ները, բնականաբար, կլուծարվեն

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա ընտրակաշառքը շրջանցելու օրինական տարբերակ է համարվում, քանի որ մարդը փող է ստանում ոչ թե քվեարկելու, այլ ԱՁ-ում աշխատելու դիմաց, կարեւոր չէ, որ նրա կատարած միակ աշխատանքը լինելու է ԲՀԿ-ի օգտին քվեարկելը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով