Daily Archives: 14.11.2018

Երևանում 20-ամյա կինը մահացել է ամուսնու ծեծի հետևանքով

Երևանում 20-ամյա կինը ամուսնու դաժան ծեծի արդյունքում ստացված վնասվածքներից մահացել է։ Դեպքի առնչությամբ ոստիկանության հաղորդագրությունը՝ ստորև։ «Նոյեմբերի 11-ին՝ ժամը 09.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ Արին Բերդի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 1998 թ. ծնված Քրիստինե Իսկանդարյանին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ… Կարդալ ավելին »

Ըստ այդմ, իմ դիրքորոշումը զուտ գաղափարական է և չկա ու չի կարող լինել շահադիտական որևէ նշույլ կամ ակնկալիք»

Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է. «Ըստ որոշ հաղորդագրությունների, ես ընդգրկված եմ Սասնա ծռեր կուսակցության ընտրական ցուցակի մեջ: Դա թյուրիմացություն է: Չկա նման բան: Ես սատարելու եմ Սասնա ծռեր կուսակցությանը, բայց ցավոք չեմ կարող առաջադրվել և լինել պատգամավոր, քանի որ երկքաղաքացի եմ՝ Հայաստանի Հանրապետության և Կանադայի: Ես գտնում եմ, որ Սասնա ծռեր կուսակցության տեղը… Կարդալ ավելին »