Daily Archives: 06.11.2018

Այնպես, որ Ալեն ջան, եթե չեք վախենում իրական ընդիմություն ունենալուց և ցանկանում եք լսել իրական քննադատություն դա կարող է և ապահովելու է միայն ՀՀԿ-ն…

Երբ Ալեն Սիմոնյանը հայտարարում է , որ իրենց իշխանությանը ընդիմություն չի կարող լինել ՀՀԿ-ն՝ մի կողմից հենց այդ հայտարարությամբ հաստատում է , որ այո հենց ՀՀԿ-ն պետք է լինի իրենց ընդիմությունը , մյուս կողից մոռանում է, որ իշխանություն-ընդիմություն կարգավիճակը ոչ թե ՔՊ-ում է որոշվում, այլ ժողովրդի քվեով… Այն ուժերը, որոնք սատարել են Նիկոլի հակասահամանադրական այսպես… Կարդալ ավելին »

Հայոց բանակի սպայի 5-ամյա որդուն մեր օգնությունն է հարկավոր

Ընտանիքը Մարտունի քաղաքից է և Երևանում վարձով է բնակվում: Գոռի հայրը՝ Վարուժանը Հայոց բանակի կադրային սպա է, կապիտան, խնդրի առնչությամբ դիմել է ՊՆ-ին, սակայն արձագանք չկա: Սիրելի ընկերներ, խնդրում ենք օգնել, աջակցել, եթե ոչ, ապա գոնե տարածել, նախապես շնորհակալ ենք… Այսօր ծանոթացա 5 տարեկան Գոռի հետ: 2 տարեկանից Գոռի մոտ նկատվում են էպիլեպտիկ ցնցումներ, որոնք… Կարդալ ավելին »

Նախընտրական պայքարը չպետք է վերածվի սև ու սպիտակի, քաղաքական ուժերը պետք է «Իմ քայլը» դաշինքին այլընտրանք ներկայացնեն. Թ. Պողոսյան (տեսանյութ)

Այնպիսի ժամանակահատված է եկել, որ մեր առաջ դրված է մեծ մարտահրավեր՝ արդյո՞ք մենք նոր մշակույթ ենք ձևավորում, թե՞ փորձում ենք կրկնել հինը: Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը, ով շեշտեց, որ թեև դեռևս պաշտոնապես հայտարարված չէ, բայց նախընտրական շրջանում ենք: Թևան Պողոսյանի խոսքով՝ վերջին մի քանի օրը հետևելով… Կարդալ ավելին »

«Համասեռամոլների ֆորումի չեղարկումն իրականում ժամանակավոր դադար է, ուստի չպետք է թուլացնել հոգևոր արթնությունն ու զգոնությունը»

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանի ֆեյսբուքյան գրառումը. «Համասեռամոլների ֆորումի չեղարկումն իրականում ժամանակավոր դադար է, ուստի չպետք է թուլացնել հոգևոր արթնությունն ու զգոնությունը: Որոշ ուժեր այս քայլով ցանկացան ևս մեկ անգամ շոշափել և հասկանալ հասարակության տրամադրությունները, և այս պահին ետ քաշվեցին իրենց մտադրությունից: Սա ոչ թե ավարտն է այս մեծ գործընթացի, այլ պայքարի սկիզբը` հանուն քրիստոնեական արժեհամակարգի,… Կարդալ ավելին »

Ունեմ շատ լավ ընկերներ Ադրբեջանցի, որոնց շատ եմ սիրում. ՔՊ հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյան

Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանն իր ՖԲ էջում գրում է. «Ապրի Ասյան, ճիշտ է ասում, ես էլ ունեմ շատ լավ ընկերներ Ադրբեջանցի որոնց շատ եմ սիրում եւ հույս ունեմ որ մի օր խաղաղ կապրենք իրար հետ ու հանգիստ ու ազատ կշփվենք առանց ոչ մեկի ատելության քարոզին»:

«Դատապարտել և դատապարտելու եմ աղանդավորության և նույնասեռականության ցանկացած քարոզը». Շարմազանով

Հարգելի  հայրենակիցներ Առաջնորդվելով ազգային և քրիստոնեական արժեքների ամրապնդման և զարգացման անհրաժեշտությամբ՝ վերջին ամիսների ընթացքում բազմիցս ներկայացրել եմ իմ մտագոհությունները այս կարևորագույն հարցի վերաբերյալ: Հայաստանը, լինելով քրիստոնեական օազիս պանթուրքիստական պետությունների միջև, դատապարտված է ապրելու բացառապես հենվելով քրիստոնեական և ազգային արժեհամակարգի վրա:  Որոնք են այդ արժեքները. հայ ավանդական ընտանիք, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, դպրոց, որը նախ և… Կարդալ ավելին »

«Ո՛չ ԲՀԿ-ի, ո՛չ էլ քոչարյանամերձ ուժերի հետ չենք համագործակցելու»

Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու ցանկություն ունի նաև «Ռեֆորմիստներ» կուսակցությունը: «Իրատեսի» հետ զրույցում կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանն ասաց, որ դեռևս հստակ չէ մասնակցության ձևաչափը, բայց առաջիկա օրերին պարզ կդառնա, թե ինչ ուժերի հետ կմասնակցեն ընտրություններին: Հստակեցրեց, որ իրենց համար չկան ջրբաժաններ, քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելու տրամադրվածություն և այլն: -5-րդ գումարման Ազգային… Կարդալ ավելին »

Վլադիմիր Գասպարյանի փեսան կաշխատի նոր իշխանությունների հետ, բայց «Իմ քայլը» դաշինքի ցուցակում չկա

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին  պատգամավոր Արթուր Գևորգյանը, ով նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է, պատրաստ է համագործակցելու նոր իշխանությունների  հետ, սակայն չի առաջադրվի «Իմ քայլը» դաշինքի ցուցակով որպես պատգամավոր: «Ես արտահերթ ընտրություններին չմասնակցելու որոշում եմ կայացրել»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Արթուր Գևորգյանը Հիշեցնենք, մի քանի օր շարունակ մամուլը գրում էր, որ Արթուր Գևորգյանը մասնակցելու է… Կարդալ ավելին »

Հաղորդագրություն

Նոյեմբերի 6-ի ժամը 08.25-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ  կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Արիստակես Էդուարդի Ազատյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:               Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԱՀ… Կարդալ ավելին »