ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը, ով նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է, պատրաստ է համագործակցելու նոր իշխանությունների հետ, սակայն չի առաջադրվի «Իմ քայլը» դաշինքի ցուցակով որպես պատգամավոր:
«Ես արտահերթ ընտրություններին չմասնակցելու որոշում եմ կայացրել»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Արթուր Գևորգյանը
Այսօր ըստ էության Գեւորգյանը հերքեց այդ տեղեկություններն՝ ասելով.
«Ես հենց սկզբից եմ որոշել չմասնակցել ընտրություններին: Ժամանակին բազմաթիվ առաջարկներ եմ ունեցել, բայց ես ունեմ իմ որոշումը՝ չմասնակցել»,- ասաց նա:
Թե քաղաքական որ ուժերից է առաջարկները ստացել, նախկին ՀՀԿ-ականը չբացահայտեց: Մեր այն դիտարկմանը, թե ինքը մինչ այս հայտարարել էր ներկա իշխանության հետ համագործակցելու պատրաստակամության մասին, Արթուր Գևորգյանը նկատեց. «Ես նաև Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն եմ և ի պաշտոնե պետք է համագործակցեմ իշխանությունների հետ: Սակայն դա չի նշանակում, որ պետք է հայտնվեմ այս կան այն ցուցակում»,- նշեց Գեւորգյանը:
Անահիտ Ավագյան