Ընտրական օրենսգրքի փոփոխություններով սահմանվում է, որ ԱԺ ընտրությունները պետք է տեղի ունենան սովորական համամասնական, ֆիքսված ցուցակներով, այսինքն ոչ ռեյտինգային ընտրակարգով: Այս մասին այսօր կառավարության նիստերի դահլիճում Ընտրական օրենսգրքի բարեփոխման նախագծի շուրջ կազմակերպված հանրային քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։
Նրա խոսքով, ռետինգային ընտրակարգն ամբողջությամբ մերժվում է, ինչպես դա սահմանված է կառավարության ծրագրում. «Անցողիկ շեմը մեկական տոկոսով իջնելու է եւ սահմանվելու է՝ կուսակցությունների համար 4 տոկոս, իսկ դաշինքների համար՝ 6 տոկոս: Նախատեսվում է, որ քաղաքական ուժերի նվազագույն քանակը, որոնք պետք է անցնեն խորհրդարան՝ անկախ անցողիկ շեմից, 4 է սահմանվում՝ ներկայիս 3-ի փոխարեն: Այսինքն սահմանվում է, որ առնվազն 4 քաղաքական ուժից է ձեւավորվելու հաջորդ խորհրդարանը»,-ասաց նա:
168.am