«Amnesty International» կազմակերպության կոչը միջազգային հանրությանը՝ արաբ լրագրողի սպանության նկատմամբ

«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը միջազգային հանրությանը կոչ է արել չլռել Սաուդյան Արաբիայի պաշտոնատարների կողմից գաղափարական ընդդիմության հալածանքների նկատմամբ և Ռիադին ճնշել՝ արաբ լրագրողի անորոշ գործը բացահայտելու կապակցությամբ:

Ալ-Ջազիրա հեռուստաընկերության հաղորդման համաձայն, «Amnesty International» կազմակերպության Միջինարևելյան հարցերի գծով տնօրեն Լին Մալուֆը հայտարարել է, որ պահանջում է անկախ հետաքննություն անցկացնել սաուդյան ռեժիմի քննադատ Ջեմալ Խաշեղջիի Թուրքիայում կատարված սպանության կապակցությամբ և այդ ոճրագործության հեղինակներին, անկախ իրենց պաշտոնից, ենթարկել դատական պատասխանատվության:

Նշելով, որ Խաշեղջիի սպանությունը կարող է վտանգավոր սպառնալիք լինել մարդու իրավունքների պաշտպանների ու Սաուդյան Արաբիայի ընդդիմադիրների համար, Լի Մալուֆն ասել է. «Այդ հարցը խիստ մտահոգում է այդ երկրի ակտիվիստներին: Նրանք ունեն մտավախություն, որ չեն կարող Սաուդյան Արաբիայից դուրս ապահով վայր գտնել»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով