Daily Archives: 01.10.2018

Սերժ Սարգսյանի խոսքը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ

Բառերով հնարավոր չէ նկարագրել այն մեծ վիշտը, որ ապրում եմ այս պահին։ Շառլի հեռանալը շատ մեծ, անդառնալի կորուստ և ցավ է բոլորիս համար, հատկապես նրանց համար, ովքեր նրան մոտիկից են ճանաչել։ Հայաստանի ազգային հերոսը, հայ ժողովրդի դեսպանն աշխարհում, դարի արտիստը, ֆրանսիական երգի հայրը, մեր բոլորի կողմից այնքան սիրված Շառլ Ազնավուրը իր անզուգական, անկրկնելի, վառ տաղանդով,… Կարդալ ավելին »

«Մեկդ վարչապետին ասեք, թող հեծանիվից իջնի ու վերհիշի, թե ինչքան 18 տարեկան հերոսի կյանք է խլել այդ կրթված ու քաղաքակիրթ մարդը»

«Նորմալ, դրական տպավորություն թողեց: Նորմալ զրուցել ենք, քաղաքակիրթ զրույց է եղել: Կրթված մարդու տպավորություն թողեց»,- Փաշինյանը Ալիևի մասին։ Մեկդ վարչապետին ասեք, թող հեծանիվից իջնի ու վերհիշի, թե ինչքան 18 տարեկան հերոսի կյանք է խլել այդ կրթված ու քաղաքակիրթ մարդը։ Հիշացրեք, որ այդ կիրթ մարդը ասումա, որ Երևանն էլա իրանցը։ Նաև ասեք, որ այդ կրթված ու… Կարդալ ավելին »

Ծանր հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

Հոկտեմբերի 1-ին` ժամը 10:50-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, ծանր հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Գևորգ Սուրենի Հարոյանը: Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 15:05-ի սահմաններում գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է… Կարդալ ավելին »

Նիկոլն իր այսպես կոչված հեղափոխությամբ «քար գցեց»՝ զարգացման ուղի բռնած Հայաստանի տնտեսության վրա…

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Ցավալին էնա , որ ֆինանսատնտեսական համաշխարհային ճգնաժամից, ապրիլյան պատերազմից ու «Սասնա Ծռերի» իրականացրած ահաբեկչությունից հետո վարչապետ Կարեն Կարապետյանին հաջողվեց կարճ ժամանակահատվածում զարգացման նոր ուղու վրա դնել Հայաստանի տնտեսությունը, արձանագրել երկնիշ տնտեսական աճ և երբ արդեն տեսանելի էր, որ Հայաստանի տնտեսությունը սկսում է զարգանալ Նիկոլն իր այսպես կոչված հեղափոխությամբ… Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերելակում

Ռուսական «Ռոսիա 1» հեռուստաալիքն անդրադարձել է Դուշանբեում կայացած՝ ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովին: Ռեպորտյորն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ միևնույն վերելակից են դուրս եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Առաջնորդները նախընտրել են շարժվել վերելակով: Բելառուս առաջնորդի բարձր ծիծաղը, ով եկավ Ղրղզստանի և Ղազախստանի նախագահների հետ միասին, շատ բան պատմեց… Կարդալ ավելին »

Վարչապետ Փաշինյանը այսօր կհանդիպի ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ. Լենա Նազարյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կհանդիպի Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ՝ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը: Այդ մասին «Ազատությանը» փոխանցեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: Վահրամ Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ դեռևս ասելու բան չունի, և հանդիպման տեղի ու ժամի վերաբերյալ պայմանավորվածություն դեռևս ձեռք չի բերվել: Նիկոլ Փաշինյանը… Կարդալ ավելին »

Ալիևը հանձնարարել է շփման գծում ավելի լայնորեն կիրառել հատուկ տեխնիկական միջոցներ

Դուշանբեից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվել են երկրների  պաշտպանության նախարարություններին հանձնարարություն տալ, որ կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանին լարումը նվազեցնելու համար: Սակայն շաբաթ օրը` այս պայմանավորվածություններից հետո, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել ադրբեջանական բանակի հրամանատարական կազմի հետ և ներկայացրել Ալիևի հանձնարարականները, որոնք հիմնված են առաջնագծում իրավիճակի վերջին… Կարդալ ավելին »

«Սասնա ծռերը» դեռ կսատարի Նիկոլ Փաշինյանին. 168.am

«Սասնա ծռերը» Նիկոլ Փաշինյանին կսատարի մինչև նոր խորհրդարանի ձևավորումը և քաղաքական մրցակցային իրավիճակի ստեղծումը։ Ինչպես այսօր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վարուժան Ավետիսյանը, դրանից հետո կուսակցությունը կորոշի՝ ինչ ուղիով գնալ։ «Մինչև ԱԺ ձևավորվելը պետք է թիկունքը պահենք»,- ասաց Ավետիսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում

Թոշակառուները շարունակելու են ստանալ նույն խղճուկ թոշակը

Վահան Բաբայանը ֆեյսբուկյան իր էջում գրում է. 1990թ. ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ հոկտեմբերի 1-ը սահմանվել է Տարեցների միջազգային օր (International Day of Older Persons): Նոր իրողություններում հեղափոխական թռիչքաձև աճին սպասելիս մեր թոշակառուները շարունակելու են ստանալ նույն խղճուկ թոշակը, ինչը կապացուցի 2019-ի բյուջեն: Շատերը նոր կհասկանան, որ հրապարակում տված խոստումները ցնդեցին և մեր թոշակառուները մնացին նույն… Կարդալ ավելին »