«Հարգելի բարեկամներ: Այսօր վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանը ինձ ստիպեց աշխատանքից ազատվելու դիմում գրել: Պատճառն այն էր, որ ես, ունենալով անչափահաս երեխա, հրաժարվել էի երեկոյան արտաժամյա աշխատանք կատարել եւ այդ մասին տեղյակ էի պահել աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին», – գրում էվարչապետիաշխատակազմիաշխատակիցՆԱՐԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ եւ մանրամասնում. «Դու ինձ վրա բոչկա ես գլորել, թռել ես իմ գլխի վրայով», – ինձ ասաց Վահան Պապիկյանն ու ազատեց աշխատանքից՝ իմանալով, որ ես միայնակ մայր եմ եւ եկամուտի ուրիշ ոչ մի աղբյուր չունեմ»:
Դիմելով հանրությանը` Ն. Գրիգորյանն ասում է. «Սիրելի բարեկամներ:
Ես կոռուպցիոներ չեմ եւ ոչ էլ հանցագործ: Ես ընդամենը փոքրիկ աշխատավարձով յոլա գնացող պետական աշխատող էի եւ ոչ մեկի վրա բոչկա գլորելու նպատակ չունեի: Գործերի կառավարությունում ցինիկ եւ արհամարհական վերաբերմունքի են արժանանում բոլոր աշխատողները, սակայն լռում են: Վախից: Իսկ ես եւ էլի մի հոգի, որ չվախեցանք, ենթարկվեցինք բարոյահոգեբանական ճնշումների. արդյունքում գործազուրկ դարձանք»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։