VTB բանկը վարկի դիմաց վերցնում է Թեղուտի հանքավայրը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, երեկ Հայաստան են ժամանել, ապա Թեղուտ մեկնել ռուսական VTB բանկի ներկայացուցիչները։ Բանն այն է, որ «Վալեքս գրուպի» կազմում գտնվող Թեղուտ հանքավայրի շահագործման համար Թեղուտ հանքավայրի գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը ժամանակին բավականին մեծ վարկ է վերցրել՝ գրավադրելով հանքավայրը։

Վերջին շրջանում Թեղուտը մեծ ֆինանսական դժվարություններ ունի և վարկային պարտավորությունները չի կարողանում կատարել, ինչի արդյունքում VTB-ում ժամկետանց վարկեր ունի՝ մոտ 380 միլիոն դոլարի կարգի։ Եվ բանկն արդեն սկսել է հանքավայրը վարկի դիմաց վերցնելու գործընթացը։

Մեզ ասացին, որ բանկի կողմից նշանակված անձը ժամանակավորապես կստանձնի տնօրենի պաշտոնը, ապա բանկը կառողջացնի այն և կվաճառի նոր գնորդի։ Մեր տեղեկություններով, Մեջլումյանը մոսկվացիների հետ մեկնել է Թեղուտ և, հավանաբար, փորձելու է հանքի աուդիտի ժամանակ աչալուրջ լինել, որ այն հնարավորինս բարձր գնահատվի և փակի ողջ վարկային պորտֆելը»։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով