Daily Archives: 06.09.2018

Փաշինյանը հայտնվել է լուրջ խնդրի առաջ. Կրեմլը հասկացրել է՝ ում է դեմ իշխանական վերնախավում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վարած կադրային քաղաքականության արդյունքում հայտնվել է լուրջ խնդրի առաջ. Հայաստանի ռազմավարական գործընկեր ՌԴ-ի համար շարունակում են անընդունելի մնալ մի շարք առանցքային պաշտոնյաներ: Խոսքն այն անձանց մասին է, որոնք տարիներ շարունակ բացահայտ թշնամական կեցվածք են ունեցել ՌԴ-ի նկատմամբ՝ վիրավորական արտահայտություններ անելով այդ երկրի իշխանությունների հասցեին, իսկ այսօր բարձր… Կարդալ ավելին »

Գևորգ Կոստանյանը վայր կդնի մանդատը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հրավեր է ստացել նոր ձեւավորվող Եվրամիության դատախազությունից՝ այնտեղ պաշտոնավարելու։ Առաջիկայում նա վայր կդնի ԱԺ մանդատը եւ կմեկնի Եվրոպա՝ նորաստեղծ մարմնում աշխատելու։ Հիշեցնենք՝ Կոստանյանը ՀՀԿ անդամ չէ, սակայն պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ցուցակով։ Մեր տեղեկություններով՝ նրան կփոխարինի ԿԳ նախկին… Կարդալ ավելին »

Ալիկ Սարգսյանը փոշմանել է՝ ՀՀԿ-ից դուրս չի գա. նա կդառնա ընդդիմադիր գործիչ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փոշմանել է՝ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում չի ներկայացնի: «Հիմա իրադարձություններն այնպես են զարգանում, որ համարում եմ՝ պետք է մնամ եւ աշխատեմ ավելի ակտիվ: Խոսքս հիմա ՀՀԿ-ի հետ չի կապված, այլ ներկա իրավիճակի հետ: Տեսնում եմ, որ ամեն դեպքում, կարեւոր է, որ ընդդիմություն լինի, կարեւոր… Կարդալ ավելին »

ՀՔԾ միջանցքներն աննախադեպ բազմամարդ են. քննիչներն աշխատում են ծանրաբեռնված վիճակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին Հատուկ քննչական ծառայության քննիչներն աշխատում են աննախադեպ ծանրաբեռնված վիճակում: Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործով հարցաքննության հրավիրված վկաների թիվը շատ-շատ է, եւ քննիչները հազիվ են հասցնում հարցաքննել նրանց: ՀՔԾ-ում հարցաքննության են կանչվում 2008թ. այդ օրերին իշխանության մեջ բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք, նաեւ ոստիկանության բաժանմունքների նախկին… Կարդալ ավելին »

«Վստահեցնում եմ, որ այդ ծախսերն իրականացրել եմ հիմնադրամի ռեսուրսներով». Արթուր Աղաբեկյանը չի ընդունում մեղադրանքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել «Մարտիկ» հիմնադրամի ծախսերի կապակցությամբ, ավելին՝ մեղադրանք է առաջադրվել այդ հիմնադրամի հիմնադիրներից գեներալ Արթուր Աղաբեկյանին: Թերթի հետ զրույցում Աղաբեկյանը նշել է, որ ինքը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: «Վստահեցնում եմ, որ այդ ծրագրերն ու ծախսերն իրականացրել եմ «Մարտիկ» հիմնադրամի ռեսուրսներով, գումարներով, որոնք ձեւավորվել են մայր գումարի… Կարդալ ավելին »

Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինային Ղրիմի հարցում

Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Ուկրաինայի ներքին գործերի նախարարներ Սուլեյման Սոյլուն և Արսեն Ավակովը։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ուկրաինայի ռադայի պատգամավոր, Ղրիմի թաթարների ղեկավար Մուստաֆա Աբդուլջեմիլ Քըրըմօղլուն, ով լավ հարաբերությունների մեջ է թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նախարարները ստորագրել են համագործակցության հուշագիր, որով երկու երկրների նախարարություններն ավելի են սերտացնելու կապերը։ Պայմանագիրը ստորագրելուց հետո նախարարները մամուլի ասուլիս… Կարդալ ավելին »

«Նոր խորհրդարանում ընդգրկվելու են բացառապես ասելիք ունեցող պատգամավորներ». Սերգեյ Բագրատյան

«Նոր խորհրդարանում ընդգրկվելու են բացառապես ասելիք ունեցող և հանրային կարծիքը սպասարկող պատգամավորներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Նրա խոսքով՝ թավշյա հեղափոխությունից հետո նոր իրողություններ են ձևավորվել, և եթե նախկինում տարբեր ընտրություններ են անցկացվել, ապա հիմա, ըստ նրա՝ հնարավոր է նոր որակների ՍԴ նախագահի, ԲԴԽ նախագահի կարիք զգացվի. «Այն մարդիկ, ովքեր… Կարդալ ավելին »

«Հայաստանի քաղաքական համակարգը հիվանդ է». Էդմոն Մարուքյան

«Այս պահին ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ընդդիմություն և իշխանություն խորհրդարանում չկա, որովհետև չկա կառավարող մեծամասնություն, չկա կառավարություն ձևավորելու մասին հուշագիր, ուղղակի անցումային ժամանակաշրջան է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Մարուքյանն ասաց, որ միշտ էլ պատրաստ են բոլորի հետ համագործակցել, եթե համագործակցության եզրեր կան. «Այսինքն՝ այս փուլում ավելի… Կարդալ ավելին »

«Մոսկվան Փաշինյանին թեթև թրոլինգի է ենթարկում». Դուբնով

«168 Ժամը» գրում է. «Շատերը նշում են, որ կա լարվածություն, ճգնաժամ հայ-ռուսական հարաբերություններում: Ես այդ կարծիքին չեմ, դրա համար պատճառներ չեմ տեսնում: Գտնում եմ, որ Մոսկվան պարոն Փաշինյանին թեթև թրոլինգի է ենթարկում, քանի որ այդ ժանրի մեջ է վերջերս աշխատում: Բայց սրանում չարժե «ընդհատակյա քարեր փնտրել»: Այդ շնորհավորանքը ևս այս կոնտեքստում եմ դիտարկում»,- այս մասին… Կարդալ ավելին »