Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ դատարանի առջև. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթին հայտնի է դարձել, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ դատական հայց է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության նախկին պետ Վահագն Մուրադյանը:

«Նա օգոստոսի 30-ին դիմել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ գլխավոր դատախազի՝ 2018թ. որոշումն իրեն պաշտոնից փոխադրելու եւ այլ պաշտոնի նշանակելու մասին հրամանը:

Այս գործը քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդրիկ Ավետիսյանը:

Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն, որի հանրային կապերի բաժնից հայտնեցին՝ «Դատախազության արդյունավետության բարձրացման նպատակով համակարգում պարբերաբար իրականացվող փոխատեղումների տրամաբանության ներքո ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Վահագն Մուրադյանը ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետի պաշտոնից փոխադրվել է համարժեք՝ ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով