Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՉԵՄ ԿԱՐՈՂ ԼՌԵԼ
Կներեք, անկեղծանամ․ հոգնածության պատճառով, որոշել էի որոշակի ժամանակ ֆեյսբուքադուլ և հարցազրույցադուլ անել։ Սակայն այսօր ՀԺ-ում տեսա ԱԱԾ մեկուսարանում գեներալ Մանվել Գրիգորյանի լուսանկարը և չդիմացա։
Հավանաբար, Մանվել Գրիգորյանին դեռևս 90-ական թվականներից ամենաշատ քննադատողներից եմ եղել։ Սակայն, ազատազրկվածին, առանց իր համաձայնության, գաղտագողի լուսանկարել և հրապարակել, բացարձակապես անընդունելի է, անկախ այն բանից, թե տվյալ անձին ինչպես ենք վերաբերվում։ Ինձ թվում է, որ այդպես էլ ԱԱԾ մեկուսարանը դե-ֆակտո չանցավ Արդարադատության նախարարության ենթակայության տակ և այս լուսանկարը, կարծում եմ, նաև դրա հետևանքն է»։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նմանատիպ նորություններ:
AntiFake.am-ի հայտարարությունը Վերաքննիչ դատարանի կողմից Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալան...
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվեց․ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշ...