Ռեֆորմիստների կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու
Ավետյան Արտակ Անատոլիի
Ծնվել է 1976 թվականին Երևան քաղաքում, նկարիչների ընտանիքում:
1995թ. գերազանց ավարտել է Ֆ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի դիզայներական ֆակուլտետը:
1995թ. պրակտիկա է անցել ԱՄՆ-ի, Չիկագո քաղաքում գտնվող միջազգային դիզայներական ակադեմիայում:
1995-97թթ ծառայել է ՀՀ բանակում:
2002թ. ավարտել է Երևանի՝ թատրոնի ինստիտուտի, ռուսական դրամատիկական թատրոնի ռեժիսուրայի ֆակուլտետը:
Ակտիվ մասնակցություն է ունեցել ուսանողական թատրոնի բեմադրություններում:
Նույն տարում ՀՀ Կառավարության պատվերով, «Երևան» կինոստուդիայի բազայում նկարահանել է լիամետրաժ՝ «Հովհաննեսի ավետարանը » ֆիլմը:
2006թ. հիմնադրել է «Ռեժաս ֆիլմս» կինոստուդիան:
2007թ. գերմանական հեռուստաընկերության պատվերով նկարահանել է «Յոթ երգ Հայաստանի մասին» բազմասերիանոց ֆիլմը:
2012թ. -ից համագործակցում է Հայաստանի՝ Երևան քաղաքում գտնվող «Շողակաթ» ստուդիայի հետ:
Անկուսակցական է
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Արտակ Անատոլիի Ավետյանը հանդիսանում է բազմաթիվ վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի և հեռուստանախագծերի հեղինակ: