2017 թվականին «Kомсомольская правда»-ի թղթակից Ռոման Գոլովանովն ուսումնասիրություն էր կատարել աղանդների շրջանում՝ անձամբ մասնակցելով աղանդավորների արարողություններին և պարզել էր բավականին հետաքրքիր փաստեր «Կյանքի խոսք»-ի ներքին առօրյայից: Ներկայացնում ենք «Կյանքի խոսք» կրոնական ուղղության վերաբերյալ լրագրողի անցկացրած հետաքննության արդյունքները:
Գոլովանովը նրանց անվանել էր «Մայդանի աղանդավորներ»: Նա իր հոդվածում նշել էր, որ «Կյանքի խոսք»-ի հետևորդները ստում են՝ ասելով, թե բողոքական ուղղությանն են հետևում, նրանք իրականում օկուլիստական աղանդ են, որը պատկանում է նեոհիսունականների շարժմանը: Նրանք սովորեցնում են, որ իսկական քրիստոնյան պետք է լինի հարուստ և առողջ,
իսկ եթե փող չունես կամ հիվանդ ես, ապա Աստված քեզ անիծել է: Այս ամենը կատարվում է հոգեբանական ճնշումների ներքո, որն էլ ավարտվում է կամ մահով, կամ առողջության վատթարացմամբ: Հեղինակը նաև նշում է, որ «Կյանքի խոսք»-ի հետևորդները միջամտում են քաղաքական գործընթացներին՝ Ուկրաինայում հենց նրանք են եղել «Մայդան»-ի հիմնական շարժիչ ուժը: Նշվում է, որ «Մայդան»-ի առաջնորդներից Ալեքսանդր Տուրչինովը «Կյանքի խոսք»-ի հետևորդ է, որի հոգևոր մականունը «Արնախում հովիվ» է:
Լրագրողը նշում է, որ հովիվը բազմաթիվ անգամներ հայտարարում է, որ որևէ մեկը չպետք է մտածի, թե այդ գումարները հավաքելու համար են մարդիկ եկել, այլ իր խնդիրն այն է, որ մարդիկ հավատքով զոհաբերեն իրենց գումարը:
Այնուհետև մարդկանց են մոտեցնում կարմիր կտորով ծածկված դույլեր, որտեղ մարդիկ դնում են իրենց գումարները: Նվիրատվությունների հավաքից հետո սկսվում է աղոթք՝ նոր կառուցվելիք եկեղեցու համար:
Նյութի հեղինակը նաև պատմում է, որ փորձել է պարզել, թե ինչու են մարդիկ դառնում աղանդի գերի: Այս թեմայի շուրջ նա զրուցել է մի շարք տեղեկացված մարդկանց հետ, ովքեր հայտնել են, որ պատճառները բազմաթիվ են, որոնցից ամենամտահոգիչն այն է, որ երբեմն կոմպրոմատներ են հավաքում մարդկանց դեմ, ինչի միջոցով նրանց ստիպում են նվիրատվություններ անել կրոնական շարժմանը և այլ գործողությունների դիմալ, կան նաև բազմաթիվ հոգեբանական հնարքներ, որոնք կիրառվում են՝ մարդկանց դարձնելով խամաճիկներ, որոնք անում են այն, ինչ ասում է հովիվը:
Զարմանալի է նաև այն, որ կրոնական ուղղությունների մեծ մասը ստեղծվել է ԱՄՆ-ում և Եվրոպայում, սակայն այնտեղ չունի մեծ տարածում: Ըստ որոշ տեղեկությունների, այդ երկրներում կա պայմանավորվածություն, որ կրոնական ուղղությունները համագործակցեն տեղի հատուկ ծառայությունների հետ և կօգնեն այլ երկրներում անհրաժեշտ գործողություններն անելու հարցում: Փաստացի, դրանք կարող են լինել թե լրտեսական ցանցեր, թե տարբեր երկրների հասարակությանն այլ երկրներին անհրաժեշտ պահվածք թելադրելու մեխանիզմներ:
Հենց այդ պատճառով էլ շատ հեղափոխությունների հիմնական շարժիչ ուժը հենց աղանդավորներն են: Հետաքրքիր է նաև այն, որ միլիոնավոր դոլարներ են ծախսվում կոնկրետ երկրներում աղանդավորների իրավունքների պաշտպանության համար և սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ում, Եվրոպայում չեն խրախուսում աղանդների տարածումը:
Նշենք, որ Հայաստանում «Կյանքի խոսք»-ը բավականին տարածված է և ունի հազարավոր հետևորդներ, ինչը նշանակում է, որ այդ կրոնական ուղղության նպատակների, ֆինանսական հոսքերի, ծավալած գործունեության և հնարավոր վտանգավոր հետևանքները պետք է մանրամասն ուսումնասիրվեն և հասկանալի լինեն, քանի որ ի տարբերություն այլ երկրների, Հայաստանն ունի արտաքին թշնամիներ, որոնք կարող են օգտագործել բոլոր հնարավոր ռեսուրսները՝ երկրի ներսում ներքին սպառնալիքներ ստեղծելու համար:
Սա խնդիր է, որին պետք է գիտակից ձևով մոտենալ, իսկ էմոցիոնալ առումով, բնական է, որ որևէ մեկն իրավունք չունի սահմանափակել այլոց հավատքի և այլ իրավունքները, սակայն դա միայն այն դեպքում, երբ կա հստակ համոզմունք, որ դրա գործունեությունն ազգային անվտանգության համար սպառնալիք չի կարող լինել:
Աղբյուր ՝ analitik.am