Շվեդիայի «Կենտրոնական» կուսակցությունից հեռացվել է ծագումով թուրք Միքաել Յուքսելը։ Նա առաջադրվել էր պատգամավորի թեկնածու և պատրաստվում էր մասնակցել սեպտեմբերի 9-ին Շվեդիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։
Ինչպես նշել է կուսակցության քարտուղարը, հեռացման գլխավոր պատճառն եղել է այն, որ Յուքսելը ժամանակին եղել է Թուրքիայի ազգայնական «Ülkü Ocaklar» (Իդեալիստական օջախներ) կազմակերպության շարքերում։
Յուքսելը հեռացվելուց հետո հանդես է եկել հայտարարությամբ, որում պնդել է, թե ինքը կուսակցության կողմից վերջին օրերին ճնշման է ենթարկվել։ Նրա խոսքով՝ իրեն ստիպել են Թուրքիայի դեմ հայտարարություններ անել, ինչպես նաև խոսել Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի օգտին։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news