Կառավարությունն այսօրվա նիստում կրճատեց Երեւանի ավագանու լիազորությունների ժամկետը։ Այս նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը` նշելով, որ ընտրության օրը հայտարարելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրության 30-40 օրվա ընթացքում։
Վարչապետը Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց` ԿԸՀ-ն տեխնիկապես պատրա՞ստ է ընտրությանը, դրական պատասխան լսելուց հետո կատակեց. «Իսկ բարոյահոգեբական առումո՞վ»։
Փաշինյանը նաեւ ընգծեց, որ այս ընտրությանը առաջնային խնդիր է օրինականությունը. «Ընտրակեղծարարները անելիք չունեն այս ընտրությունում, որեւէ դեպք չպետք է գրանցվի, փորձ անող յուրաքանչյուր անձ չպետք է մնա առանց պատասխանատվության։ Ես հույս ունեմ՝ որեւէ մեկը չի տրվի հատուկ շրջանակներին, չի տրվի իր բախտը փորձելու գայթակղությանը»։
Նշենք, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություննմերը տեղի կունենան սեպտեմբերի 23-ին, քանի որ օրենքը պահանջում է 35-40 օրվա ընթացքում կազմակերպել նոր ընտրություններ։