Անհատ ձեռնարկատեր չգրանցված անձանց համար ներկրման չափաքանակների հետ կապված կառավարությունը փոփոխություններ է առաջարկում:
«Էս ընթացքում բախվում ենք իրավիճակների, երբ քաղաքացիները բողոքում են, որ տան համար ինչ-որ բան են բերում, բայց մաքսայինը թույլ չի տալիս անցկացնել:
Հաշվի առնելով ազգային ավանդույթները, որ սիրում ենք հարազատների, ազգականների համար ինչ-որ բաներ բերել, չափաքանակները բարձրացել են ու ավել բերելու համար որևէ կոռուպցիոն գործարքի անհրաժեշտություն չկա:
Հույս ունեմ՝ ՊԵԿ-ը նախկին ու նոր չափաքանակների մասին հրապարակում կանի, որպեսզի քաղաքացիները տեղյակ լինեն՝ որոշումը երբ է ուժի մեջ մտնում ու կարողանան հանգիստ իրենց բարեկամների համար բերեն այն, ինչ ցանկանում են»,- ասաց վարչապետը:
«Պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից է սա ուժի մեջ մտնելու»,- հավելեց ՊԵԿ նախագահը: