Daily Archives: 15.08.2018

ՀՀ նախագահի հրամանագիրը Բելառուսի Հանրապետությունում Արմեն Ղևոնդյանին արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը ԱՐՄԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արմեն ՂԵՎՈՆԴՅԱՆԻՆ նշանակել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մինսկ): ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ  Ա.ՍԱՐԳՍՅԱՆ   2018թ. Օգոստոսի 15 Երևան ՆՀ- 391-Ա

ԱԳ նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հարցազրույցը «Թերթ.ամ» լրատվական կայքին

«Թերթ.ամ». Պարոն Ռուբինյան, օգոստոսի 17-ին հրավիրվելիք հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփելու է 100 օրը: Այս առումով անդրադառնանք արտաքին քաղաքական ոլորտին՝ մեկ հարցի շուրջ՝ հայ-ռուսական հարաբերություններ, որոնք ըստ տարբեր գնահատականների՝ լավագույն ժամանակները չեն ապրում: Մասնավորապես, ռուսական կողմից փորձագետների մակարդակով հնչում է դժգոհություն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, ենթադրաբար՝ Փանիկի դեպքերի շուրջ Երևանի որակումների և այլ հարցերի առիթով: Սերգեյ Լավրովի… Կարդալ ավելին »

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵԶԲ վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովին: Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ԵԶԲ-ի միջև համագործակցությունը և կարևորել փոխգործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերի իրականացումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը շահագրգռված է համատեղ ներդրումային նոր ծրագրերի իրականացմամբ և երկկողմ համագործակցության արդյունավետության բարձրացմամբ: Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահը հավելել… Կարդալ ավելին »

Վարչապետ Փաշինյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին: Զրուցակիցները քննարկել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությանը, ինչպես նաև վերջինիս ընթացիկ և առաջիկայում նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, արդիականացմանը, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալներին, ծառայությունների մատչելիության ապահովմանն ու արդյունավետության բարձրացմանն առնչվող թեմաների:

Սուրիկ Խաչատրյանի որդիները կռվախնձոր են դարձել պետական կառույցների համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիների պատճառով լարվել են պետական կառույցների հարաբերությունները: Ինչպես հայտնի է՝ թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունները սկսեցին ստուգել նախկին պաշտոնյաների ու նրանց զավակների զինծառայությունից ազատվելու հիմքերը: Իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվողների առաջին ցանկում էին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երկու որդիները՝ Տիգրան ու Տրդատ Խաչատրյանները: Տիգրանի նկատմամբ նշանակվել է… Կարդալ ավելին »

Մարտի 1-ի գործով հարցաքննվել է արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հատուկ քննչական ծառայությունում շարունակում են քննել Մարտի 1-ի գործը, որի շրջանակներում հարցաքննության են հրավիրվում բազմաթիվ անձինք՝ նախկին, ներկա պաշտոնյաներ: Մեզ տեղեկություններ են հասել, որ գործի շրջանակներում հարցաքննության է կանչվել նաեւ արդարադատության նախկին նախարար, այժմ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանը: «Նա 2007-2010 թթ․ եղել է արդարադատության նախարար, այդ ընթացքում ինչ-որ կարեւոր… Կարդալ ավելին »

Ալյուրը թանկացել է. առաջիկայում կվերանայվի կա՛մ հացի գինը, կա՛մ քաշը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հացի փոքր արտադրամաս ունեցող գործարարներից մեկը երեկ մեզ տեղեկացրեց, որ երեկվանից ալյուրը թանկացել է՝ 50 կիլոգրամի մեջ 1 դոլարով։ Եթե 50 կգ-անոց ալյուրի պարկը Բաղրամյանի ալրաղացը, որի սեփականատերը Լֆիկն է՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, մի քանի օր առաջ վաճառում էր 21 դոլարով, այսօրվանից այն վաճառվելու է 22 դոլարով։ «Եվ քանի որ… Կարդալ ավելին »

Որքան ունեցվածք ունի թիվ մեկ բանտապետը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը բավականին ունեցվածքի տեր է: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` դրամական միջոցներն անցած տարեվերջին կազմել են 5 մլն դրամ, 34 հազար դոլար, 9 հազար եվրո, 1.5 մլն ռուսական ռուբլի: Նա որպես եկամուտ հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որն ամսական կազմում է 328 հազար դրամ, ստացած փոխառությունները`… Կարդալ ավելին »

«Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգն էլ ավելի է մեծացել». Ֆելգենգաուեր

«Հայաստանի և Ադրբեջանի միջև միայն գիտակցված բանակցությունները կարող են իրավիճակը դուրս բերել ներկայիս իրավիճակից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով իրավիճակին ԼՂ հակամարտության գոտում: Տեղեկացնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ հայկական ուժերը կրակով են պատասխանել Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին, և հնարավոր է՝… Կարդալ ավելին »