Daily Archives: 08.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը նշանակվել է ՀՀ կառավարության ներկայացուցիչ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը նշանակվել է ՀՀ կառավարության ներկայացուցիչ։ «Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ»-ասված է որոշման մեջ

Կայացվել է որոշում 12 ԱԳԼՃԿ-ների նկատմամբ շահագործումն արգելելու վերաբերյալ

Վերջին տարիներին հանրապետությունում ավելացել է գազով գործող ավտոմեքենաներում և ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ) տեղի ունեցած պայթյունների ու հրդեհների քանակը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում առաջանում են ԱԳԼՃԿ-ների շահագործման ժամանակ հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների խախտման, ինչպես նաև հրդեհային անվտանգության կանոնների պահանջների անտեսման հետևանքով: Հրդեհների և տեխնածին… Կարդալ ավելին »

Բացառիկ հարցազրույց՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի և փաստաբան Հայկ Ալումյանի հետ

Yerevan.Today-ի տաղավարում հյուրընկալել ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին և Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանին: Ծավալուն հարցազրույցում անդրադարձել ենք Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի և գործի վերաբերյալ բազմաթիվ հարցերի և երկրորդ նախագահի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձին: Ներկայացնում ենք հարցազրույցի տեսանյութերը՝ հատվածաբար և սղագրություններով: Սևակ Հակոբյան – Այս օրերին Հայաստանի քաղաքական, իրավական օրակարգի ամենաթեժ թեման… Կարդալ ավելին »

«Ես չեմ ուզում որ քաղաքականությունը զբաղվի ինձանով».

ՀայՄեդիա.am-ի զրուցակիցն է ռեժիսոր, 4news.am լրատվական կայքի հիմնադիր, «Ռեֆորմիստներ» կուսակցության անդամ Լիլիթ Հովակիմյանը: – Լիլիթ՝ Դուք լինելով ռեժիսոր, նաև հանդիսանալով լրատվական կայքի հիմնադիր ինչու՞ որոշեցիք զբաղվել քաղաքականությամբ: – Հայտնի խոսք կա՝ «Եթե դու չզբաղվես քաղաքականությամբ, ապա քաղաքականությունը կզբաղվի քեզանով», իսկ ես չեմ ուզում, որ քաղաքականությունը զբաղվի ինձանով՝ ես միշտ ասելիք ունեցել եմ, ունեմ և կուզեմ,… Կարդալ ավելին »

Գերմանիան 30.000 եվրո է տվել «Նոր սերունդ» ՀԿ-ին՝ սեռական փոքրամասնության շահերի պաշտպանության համար

  Երևանում Գերմանիայի դեսպանությունը ս.թ. հունիսի 9-ին մարդասիրական «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության հետ կնքեց պայմանագիր ֆինանսական աջակցության վերաբերյալ: Աջակցությունը սահմանվել է «Հայաստանում լեսբուհիների, միասեռականների, բիսեքսուալների և տրանսսեքսուալների (ԼՄԲՏ) իրավունքների պաշտպանության ոլորտում իրավապաշտպանների ու սկսնակ առաջնորդների գիտելիքների ամրապնդում և խթանում» ծրագրի համար: 30.000 եվրո արժողությամբ աջակցային այս ծրագիրը նպատակ է հետապնդում ամրապնդել Հայաստանում լեսբուհիների և միասեռականների… Կարդալ ավելին »

SOS բոլոր ծնողներին, դպրոցի տնօրեններին.Տարածել

«Հայրենակիցնե՛ր, ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել հաստատել ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՝ դեկտեմբերի 2-րդ շաբաթում սկսել Հայաստանի դպրոցներում 13-ամյա աղջիկներն գարդասիլով պատվաստելու աշխատանքները: Մեկ ամսից ավել է արդեն, մենք համառորեն պայքարում ենք այս գենասպան պատվաստից մեր երեխաներին փրկելու համար, սակայն ստացած դրամաշնորհներն ավելի հզոր են, և մենք գործ ունենք ապազգային մտածողության տեր անձանց հետ, որոնց համար… Կարդալ ավելին »

«Քոչարյանի հետ բոլորս էլ նստած ենք»․ Ժաննա Գալստյան

Արցախի հերոս, Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանն այն համոզման է, որ Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ: «Քոչարյանը հո փախչողը չէ։ Մենք չենք ասում, որ պետք չէ քննություն տանել, բայց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու անհրաժեշտություն ենք տեսնում։ Գիտեք՝ տպավորությունն այնպիսին է, որ… Կարդալ ավելին »

«Այսօր մեր բիզնեսը ցանկանում են իրենցով անեն քրեական հեղինակություն ունեցող անձինք». Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

«Գալակտիկա տրանս սերվիսի» հիմնադիր-տնօրեն Շուշան Խաչատրյանը բաց նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության Վարչապետ Ն. Փաշինյանին. «Հարգելի պարո՛ն Վարչապետ այս նամակով դիմում եմ Ձեզ, հույս ունենալով, որ ձայնս վերջապես կհասնի տեղ: Հանգամանքի բերումով Շուշան Խաչատրյանս տարիներ շարունակ բախվեցի մի շարք անարդարությունների և անօրինակությունների, որոնք անմիջապես կապ ունեն տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության հետ: Այս պատմությունը շարունակվում… Կարդալ ավելին »

Սյունիքի մարզում իրականացվում է մարզային նշանակության Մ2-Վաղատին-Շենաթաղ ավտոճանապարհի 13.76 կմ հատվածի վերանորոգումը

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզում իրականացվում է մարզային նշանակության Մ2-Վաղատին-Շենաթաղ ավտոճանապարհի 13.76 կմ հատվածի վերանորոգումը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից, վերականգնվող ճանապարհը սկսվում է Շամբ գյուղ տանող ճանապարհի խաչմերուկից, անցնում Դարբաս, Գետաթաղ, Լոր համայնքներով և հասնում մինչև Շենաթաղ համայնքի կենտրոնական… Կարդալ ավելին »

Հայաստանը չի կարող հավակնել Հազարամյակի մարտահրավերների ֆինանսավորմանը` անսպասելի պատճառով

Հայաստանն այժմ չի կարող հավակնել ամերիկյան Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի դրամաշնորհների, քանի որ Համաշխարհային բանկի 2018 թվականի հուլիսի 1-ի զեկույցի համաձայն Հայաստանը դարձել է «բարձր-միջին» եկամուտ ունեցող երկիր: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին տեղեկացրել են Կորպորացիայում, ավելացնելով, որ Հազարամյակի մարտահրավերները կարող է աջակցություն տրամադրել մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամտի միայն «ցածր» եւ «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկրներին:… Կարդալ ավելին »