Daily Archives: 08.08.2018

«Եթե «Սասնա ծռերին» ազատ արձակելու միջնորդությունը բավարարվում է, ապա երկրորդ նախագահի միջնորդությունը պետք է բավարարվի ու բավարարվի». Էդուարդ Շարմազանով

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հրապարակեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված միջնորդությունը ստորագրած ՀՀԿ խմբակցության 41 պատգամավորների անունները։ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքն է պատրաստակամություն հայտնել ստորագրահավաքը կազմակերպել, խմբակցությունը հատուկ նիստ չի արել, պատգամավորներից ով ցանկացել է, միացել է։ «Ստորագրել եմ, որովհետև գտնում եմ,… Կարդալ ավելին »

«Մեր տնտեսական աճը բերել է նրան, որ այդ գիծը հատել ենք». Հազարամյակի մարտահրավերները մերժել է Հայաստանին

Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան մերժել է Հայաստանում վերսկսել ծրագիրը, քանի որ Հայաստանն արդեն, ըստ Համաշխարհային բանկի 2018 թվականի հուլիսի 1-ի զեկույցի, համարվում է «բարձր-միջին» եկամուտ ունեցող երկիր։ Մինչդեռ Հազարամյակի մարտահրավերները կարող է աջակցություն տրամադրել 1 շնչի հաշվով համախառն ազգային եկամտի միայն «ցածր» և «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկրներին: Ընդ որում՝ Վրաստանը և Ուկրաինան համարվում են «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկրներ… Կարդալ ավելին »

Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով. Վահան Բաբայան

Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով և գործում է իր խղճով, ինչի մասին նաև երդվում է պաշտոնը ստանձելիս։ Արհեստական մանիպուլիացիաներ կարելի է համարել այն տեղեկատվական տրյուկերը,թե ով՞ստորագրեց Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար, ով ոչ։ Պարզից պարզ է, որ թե Հայաստանի, թե Արցախի պատգամավորների զգալի մասը երաշխավորում են 2-րդ Նախագահի խափանման միջոցը փոխելու համար, ավելին որևէ մեկը… Կարդալ ավելին »

Վերին Լարսի խափանման կանխավարկածը.

Վերին Լարսի խափանման կանխավարկածը. Նախօրեին կրկին կիլոմետրերով հերթեր են գոյացել Վերին Լարսում: Հայաստանի տրանսպորտի նախարար Աշոտ Հակոբյանը մեկնել է Վերին Լարս, հանդիպում ունեցել հայ վարորդների, նաև վրացի գործընկերների հետ: Հայաստանի պաշտոնյաները հայտարարում են, որ խնդիրը քաղաքական չէ: Մյուս կողմից խիստ ուշագրավ է, որ այն առաջանում է հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հայաստանյան բուռն քննարկումների ֆոնին, որոնք սկսեցին… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը և Թիմուր Ուրազաևը քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Վարչապետը կարևորել է հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացումը և համոզմունք հայտնել, որ դեսպանի ակտիվ գործունեությունը կնպաստի երկկողմ կապերի ընդլայնմանն ու խորացմանը տարբեր ոլորտներում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի ու Ղազախստանի հարաբերություններում առկա է լավ մթնոլորտ և հավելել, որ այն կնպաստի երկու երկրների… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության վերաբերյալ: