Վանի նահանգում PKK-ի 2 զինյալ է սպանվել

Թուրքիայի հարավ-արևելյան Վան նահանգի  Գյուրփընարի շրջանում թուրք ուժայինների կողմից իրականացված գործողությունների  հետևանքով սպանվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) 2 զինյալ, որոնցից մեկը` կին:

Վանի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որ ՔԲԿ-ի զինյալների` քաղաքացիների դեմ հարձակումը կանխվել է թուրքական ժանդարմերիայի կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում:

Հայտարարության մեջ նշվում է, որ Գյուրփընարի շրջանում գտնվող Թըրշին բարձրավանդակում երկրում ՔԲԿ-ի մի խումբ գրոհայիններ պատրաստվում էին հարձակում գործել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այն վայրում, որտեղ ապաստանել էին գրոհայինները`  առգրավել են  կազմակերպության բազմաթիվ փաստաթղթեր և նյութեր:

Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայի կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Վերջինիս դեմ գործողություններն իրականացվում են ինչպես Թուրքիայում, այնպես էլ Իրաքի Քանդիլ շրջանում, որտեղ գտնվում է PKK-ի գլխավոր ռազմաբազան։ Թուրքական կողմը Սիրիայի քրդական ուժերին նույնացնում է PKK-ի հետ։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Աղբյուր`    Milliyet

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով