Հայտարարություն
Ռեֆորմիստների կուսակցությունը իր մտահոգությունն է հայտնում ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
Ինչպես բազմիցս նշել ենք Հայաստանում պետք է չլինի ընտրովի արդարադատություն։
Խիստ կարևոր ենք համարում բոլոր գործընթացները լինեն բացառապես օրենքների և սահմանադրության շրջանակներում։Էմոցիոնալ դաշտ տեղափոխել այս ամենը կնշանակի վտանգել մեր պետականության և իրավական համակարգերի գոյությունը։
Անկախ համակրանքից և հակակրանքից ՀՀ 2-րդ նախագահի հանդեպ Հայաստանի նոր իշխանությունները պետք է ապահովեն օրենքի գերակայությունը և բոլոր քայլերը ձեռնարկեն ոչ քաղաքական ռեպրեսիաների միջոցով։
Մի բան ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը գնալով հարցաքննության ապացուցեց, որ պատրաստ է ՀՀ իրավապահ մարմինների կողմից տրվող հարցերին պատասխանել և չխուսափեց իր մասնակցությունից ։
Վերջին զարգացումերը կարող են հիմք հանդիսնալ Հայաստանում նոր քաղաքական պայքարի համար և առաջիկա խորհրդարանական ընտրություններում վերաձևել քաղաքական դաշտը։Չափազանց վտանգավոր ենք համարում հաղթանակած բանակի վերնախավի հանդեպ նման վերաբերմունքը և կարծում ենք,որ բավարար ապացույցների ի հայտ չբերելուց հետո այս ամենը կունենա խորը քաղաքական հետևանքներ։
Հույս ենք հայտնում,որ դատարանը կառաջնորդվի ոչ թե օրվա իշխանության և սիրող չսիրողների ցանկություններով,այլ միմիայն օրենքով։
ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ