Կհաջողվի՞ արդյոք խուսափել գազի թանկացումից. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» -ը գրում է. Չնայած Ռուսաստանի հետ գազային պայմանագրի գործողությանը հինգ ամիս ժամանակ կա, այնուհանդերձ արդեն արծարծվում է գազի ներմուծման թանկացման հավանականության խնդիրը։

Այդ մասին պաշտոնապես չի հայտարարվել, բայց քննարկումները հավանաբար արդեն սկսվել են։ Որ հաջորդ տարի Ռուսաստանը մտադրություն չունի շարունակել արտոնյալ պայմաններով գազ մատակարարել Հայաստանին, հայտնի դարձավ այն ժամանակ, երբ Ռուսաստան կատարած առաջին այցից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սակագների նվազեցման հնարավորությունները հարկավոր է փնտրել ներսում։

Այդ փնտրտուքները մեկնարկեցին կառավարության ձեւավորումից անմիջապես հետո։ Անցել է բավական ժամանակ, սակայն սպասելիքներն, ըստ էության, չեն արդարանում։ Ներքին ռեսուրսների հաշվին սակագների նվազեցման տարբերակներ կարծես չկան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մյուս կողմից՝ ներմուծվող կապույտ վառելիքի հնարավոր թանկացման հետեւանքով, ինչպես հայտնի է, մեծանում է սակագնային ճնշումը։ Ընդ որում՝ ոչ միայն գազի, այլեւ հանրային մյուս ծառայությունների վրա։ Դրանից մեծապես կախված է էլեկտրաէներգիայի սակագինը։

Գազի թանկացումը հանգեցնում է ջերմային կայաններում արտադրվող հոսանքի ինքնարժեքի բարձրացման։ Խնդիրը բարդանում է հատկապես շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների իրականացման հետ կապված ատոմակայանի երկարատեւ կանգառի պատճառով։ Ինչպես հայտնի է, այդ ընթացքում ՀԱԷԿ-ին որպես փոխարինող օգտագործվում են ջերմային կայանների հզորությունները։ Էներգակիրների թանկացումն ուղղակիորեն ազդում է նաեւ ջրամատակարարման ինքնարժեքի վրա։

Դա այն հինգ հիմնական պարամետրերից մեկն է, որի հիման վրա ձեւավորվում է ջրի սակագինը։ Թեեւ առանց այդ էլ ջրամատակարարման ոլորտում հազիվ թե հաջողվի խուսափել սակագնի բարձրացումից։ Առաջիկայում «Վեոլիա ջուրը» պատրաստվում է ներկայացնել հայտ՝ սակագների ամենամյա ճշգրտման վերաբերյալ։ Կասկած չկա, որ առաջարկը սպառողների օգտին չի լինելու. պայմանագրով նախատեսված է ջրամատակարարման սակագների 6 դրամանոց բարձրացում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ նախորդ տարի այդ բեռը ստանձնեց կառավարությունը։ Այս տարի նույն ճանապարհն ընտրելու դեպքում անհրաժեշտ կլինի կրկնակի մեծ ֆինանսական ծանրաբեռնվածություն վերցնել։ Էներգակիրների հնարավոր թանկացումը բացասաբար կազդի նաեւ տնտեսության տարբեր ոլորտների վրա։ Դրանք բավական շատ են՝ սկսած տրանսպորտային ծառայություններից մինչեւ տնտեսության առանձին ճյուղեր։

Ճնշումը կմեծանա հատկապես էներգատար արտադրությունների ասպարեզում՝ նվազեցնելով դրանց մրցունակությունը։ Չնայած առանց այդ էլ այստեղ արդեն իսկ խնդիրների պակաս չկա:

 Հոդվածն ամբողջությամբ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով