Daily Archives: 29.06.2018

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 28-ին ընդունեց Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանին: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց քաղաքապետի պաշտոնակատարին նշանակման առիթով` վստահություն հայտնելով, որ նա ազգանվեր ծառայությամբ իր ջանքերը կներդնի ի նպաստ քաղաքի բարեկարգման և կենսամակարդակի բարձրացման: Նորին Սրբությունն անդրադարձավ Մայր… Կարդալ ավելին »

Կրակեմ Հրաչի որդու բիզնեսը մշտապես դարձել է գնումների հաղթող․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ գնումների հաղթող ճանաչված կազմակերպությունների թվում է նաեւ «Ալֆապրոջեքտ» ՍՊԸ-ն, որը մշտապես դարձել է  տարբեր պետական կառույցների մեկ անձից գնումների հաղթող: Ընդ որում` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերություններից հիմնական գնում կատարողը ԱԱԾ Պետական պահպանության ծառայությունն է եղել: Եվ այս  ընկերության միակ բաժնետերը, ըստ… Կարդալ ավելին »

Ինչպես է Մանվել Գրիգորյանը էժան գնով ձեռք բերել ԱԺ-ի «Չայկա» ավտոմեքենաները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ Ազգային Ժողովի հաշվեկշռում եղած «Չայկա» մակնիշի ավտոմեքենաները, որոնք երկար տարիներ չեն վաճառվել, հայտնվել են ԱԺ ՀՀԿ խմբակցության կալանավորված պատգամավոր Մանվել Գրիգորյանի անձնական ավտոտնակում: ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ԱԺ հաշվեկշռում առկա է եղել 3 հատ «Չայկա» ավտոմեքենա, որոնք մարտ ամսին փոխանցվել… Կարդալ ավելին »

«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը կասկածվում է ինքնիրավչության մեջ

Times.am: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի կողմից բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչություն կատարելու վերաբերյալ։ Բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով… Կարդալ ավելին »

Վարչապետը պաշտոնից ազատել է պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահագն Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2.1-րդ մասով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» կետով` Վահագն Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ: