Daily Archives: 14.06.2018

Գեներալ Մանվելի եղբորորդու հարսանիքին ներկա է եղել ողջ նախկին իշխանությունը՝ բացի Դավիթ Տոնոյանից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ «Ռենեսանս» ռեստորանում մեծ շուքով կայացել է գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ Արայիկ Գրիգորյանի հարսանեկան արարողությունը, որին ներկա է եղել ողջ նախկին իշխանությունը․ ԱԺ-ն՝ Արա Բաբլոյանի ղեկավարությամբ, նախկին նախարարներ, Սերժ Սարգսյանը եւ Տարոն Մարգարյանը։ Ներկաները մոտեցել-հետաքրքրվել են Երեւանի քաղաքապետից երեկ տեղի ունեցած ձերբակալությունների եւ ԱԱԾ-ի՝ «Երեւան» հիմնադրամ մտնելու մասին: Նա հանգստացրել է՝… Կարդալ ավելին »

Ոստիկանության պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել ամբաստանյալին խոշտանգելու համար

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող կալանավորված անձանց և ՀՀ ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի… Կարդալ ավելին »

Փրկարարները շարունակում են կորած երեխայի որոնողական աշխատանքները

Հունիսի 14-ին, ժամը 00:56-ի դրությամբ ՀՀ ԱԻ նախարարի հրամանով հայտարարվել է, որ որոնողական աշխատանքները շարունակվելու են ուժեղացված ռեժիմով: Որոնողական աշխատանքներին մասնակցում են ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Արագածոտնի ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը, 207 փրկարար (12 միավոր տեխնիկա), ոստիկանության… Կարդալ ավելին »

Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Նիկոլ, հարգելի բարեկամ Մամուլից իմացա, որ որոշել ես շարունակել և ավելի քան 2 անգամ ընդլայնել այսպես կոչված կուտակային կենսաթոշակային համակարգը։ Մինչև այս տարվա հուլիսի մեկը պետական հատվածի աշխատողների աշխատավարձի 5%-ին գումարվում էր բյուջեի 5%-ը և ուղարկվում էր կառավարիչներին։ Մասնավոր հատվածի աշխատակիցների համար խնդիրը հետաձգված էր։ Դու հնարավորություն ունեիր այն չեղարկելու։ եվ ահա մամուլից իմանում եմ… Կարդալ ավելին »

ՀՀ աած-ում հաղորդում է ստացվել

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի… Կարդալ ավելին »

Մխիթարյանը Կլոպի հետ «գրազի», Իբրահիմովիչի հետ խորոված ուտելու, երազանքների և այլ թեմաների մասին

«Sports.ru»-ն առանձնացրել է Հենրիխ Մխիթարյանի հետ «Альфа-Банк»-ի կազմակերպած հետաքրքիր հարցազրույցից հատվածներ:  – Դուք տիրապետում եք 6 լեզվի. ասեք մարդկանց, թե ինչպե՞ս է դա հնարավոր: – Գաղտնիք չկա: Ֆրանսիայում սովորել եմ ֆրանսերեն, Բրազիլիայում՝ պորտուգալերեն, Գերմանիայում խաղալիս էլ գերմաներեն եմ սովորել: Ամեն ինչ պարզ է՝ սովորում եմ, շփվում, գրքեր կարդում:  – Պատմեք հետաքրքիր դեպք Յուրգեն Կլոպից: –… Կարդալ ավելին »