Ֆրանսիայում հոսպիտալացվել է Շառլ Ազնավուրը

Ըստ Tert.am-ի հաղորդման՝ ֆրանսիական BFM հեռուստաալիքը հայտնել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի՝ թևի կոտրվածքի պատճառով հոսպիտալացման մասին:

Աղբյուրի ունեցած տեղեկությունների համաձայն՝ 93-ամյա երգիչը ուսոսկորը վնասել է տանը գտնվելու ժամանակ: Ներկայում Ազնավուրը գտնվում է Նիմ քաղաքի կենտրոնական հիվանդանոցում:

Բժիշկները հայտնել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում և որ շանսոնյեն մոտ ժամանակներս դուրս կգրվի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով