Daily Archives: 25.05.2018

Պանդորայի արկղը բացվեց. ապօրինի հարստացածների բացահայտումը շարունակվում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տեսանելի քայլեր է անում: Դեռ մայիսի 19-ին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ առաջիկայում կոռումպացված ու ապօրինի հարստացածները պատասխանատվության կենթարկվեն: ԱԱԾ տնօրենը նաեւ խոստացել էր, որ այդ ուղղությամբ հստակ քայլերը կմեկնարկեն մայիսի 23-ից: «Ժողովուրդ» օրաթերթին… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Հովհաննես Ազիզյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հովհաննես Ազիզյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հովհաննես Ազիզյանին ազատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ։

Վլադիմիր Գասպարյանի թիմակիցները հերթով լքում են համակարգը. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիմակիցները հերթով լքում են համակարգը: Աշխատանքից ազատվելու դիմում է գրել անեւ նրա փոսան՝ Ալիկ Մարգարյանը, որը կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) պետի առաջին տեղակալն է: Նրան Գասպարյանը բերել էր ռազմական ոստիկանությունից: Նշենք, որ Ալիկ Մարգարյանը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հորաքրոջ որդին է, նա… Կարդալ ավելին »