Monthly Archives: Մայիսի 2018

Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական կունենա. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական կնշանակվի Արսեն Խառատյանը: Արսեն Խառատյանը Վրաստանի «Մեդիա Ալիք» կայքի գլխավոր խմբագիրն է, ինչպես նաև ակտիվորեն մասնակցել է Փաշինյանի նախաձեռնած թավշյա հեղափոխությանը: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տարբեր երկրներում պատվավոր հյուպատոսի պաշտոններ զբաղեցնող միլիոնատեր օլիգարխները պաշտոնանկ կարվեն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ առաջիկա օրերին պաշտոնանկ կարվի Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը: «Պաշտոնանկ կարվեն նաեւ տարբեր երկրներում պատվավոր հյուպատոսի պաշտոններ զբաղեցնող միլիոնատեր օլիգարխները, որոնց համար այդ ստատուսը որոշակի անձեռնմխելիություն է ապահովում: Փաշինյանը որոշել է հետ չկանչել Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանին, ինչպես նաեւ Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին»:… Կարդալ ավելին »

Արթուր Բաղդասարյանը մնացել է առանց մամուլի խոսնակի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Պարզվում է՝ արդեն տևական ժամանակ է՝ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը մամուլի խոսնակ չունի: «Փաստի» ունեցած տեղեկություններով՝ թե նախկին խոսնակ Արթուր Միսակյանը, թե վերջին խոսնակ Էդգար Առաքելյանը դադարեցրել են իրենց համագործակցությունը «Օրինաց երկիր» կուսակցության և Արթուր Բաղդասարյանի հետ: Երեկ մենք փորձեցինք որևէ մեկնաբանություն ստանալ մասնավորաբար Արթուր Միսակյանից, սակայն նա կտրականապես… Կարդալ ավելին »

ՀՀԿ-ի թեկնածուն՝ վերահսկողականի պետի տեղակալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետի որոշմամբ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ է նշանակվել Ալբերտ Աբգարյանը, ով 2017 թ. ԱԺ ընտրություններում առաջադրվել է ՀՀԿ համամասնական ցուցակով` 58-րդն էր։ Աբգարյանը եղել է Սերժ Սարգսյանի նվիրյալներից, նրա համար 2013-ին նախընտրական երգ է գրել: Մասնագիտությամբ իրավաբան եւ կոմպոզիտոր Աբգարյանի եւ Սերժ Սարգսյանի մտերմությունն սկսվել է 2007-ի վերջերից։ Սերժ… Կարդալ ավելին »

Թաթուլ Բաղդասարյանը խնդրում է իրեն հրավիրել ԱԱԾ. Նա դիմել է Նիկոլ Փաշինյանին և Դավիթ Սանասարյանին

Մարտունու պանրի գործարանի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանն իր կողմից բազմիցս բարձրաձայնած խնդրով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանին։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հիշեցրեց, որ ինքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի հետ ժամանակին իրեն պատկանող  տարածքում հիմնել է գազալցակայան, որի շահագործումից… Կարդալ ավելին »

Հայաստանի և Վրաստանի հարաբերություններն ավելի ու ավելի են ամրապնդվելու. Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչներին

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Խոջիվանք» պանթեոն, որտեղ ծաղիկներ է դրել Հովհաննես Թումանյանի, Րաֆֆու և Գաբրիել Սունդուկյանի շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին: Այնուհետև վարչապետն ուղևորվել է Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցի, որտեղ վարչապետին դիմավորել են Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Վրաստանի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Նիկոլ… Կարդալ ավելին »

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի: Այցի շրջանակներում վարչապետը կհանդիպի Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ… Կարդալ ավելին »

31 միլիոն դրամ՝ «BMW X4» ունենալու համար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը նախորդ տարի 31 միլիոն դրամ է վճարել մեքենա գնելու համար, ինչի մասին տեղեկանում ենք իր՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից: Ըստ այդմ, Հարությունյանը 31 միլիոն 941 հազար դրամով ձեռք է բերել «BMW X4» մակնիշի ավտոմեքենա՝ միաժամանակ 2 միլիոն դրամով վաճառելով… Կարդալ ավելին »