Արթուր Բաղդասարյանը մնացել է առանց մամուլի խոսնակի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Պարզվում է՝ արդեն տևական ժամանակ է՝ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը մամուլի խոսնակ չունի: «Փաստի» ունեցած տեղեկություններով՝ թե նախկին խոսնակ Արթուր Միսակյանը, թե վերջին խոսնակ Էդգար Առաքելյանը դադարեցրել են իրենց համագործակցությունը «Օրինաց երկիր» կուսակցության և Արթուր Բաղդասարյանի հետ:

Երեկ մենք փորձեցինք որևէ մեկնաբանություն ստանալ մասնավորաբար Արթուր Միսակյանից, սակայն նա կտրականապես հրաժարվեց պարզաբանում տալ: Էդգար Առաքելյանի հետ այդպես էլ կապ հաստատել չհաջողվեց»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով