Monthly Archives: Ապրիլի 2018

Սպասված ու անսպասելի հեղափոխությունը. 168.am

Իրավիճակը չափազանց սրընթաց է զարգանում: Դեպքերն այնքան արագ են հաջորդում իրար, որ ըմբռնելու (առավել ևս՝ վերլուծելու) ժամանակ չի մնում: Բայց դա բավարար հիմք չէ գլխավոր խմբագրին ասելու, որ հոդված գրելն անհնար է: Նա էլ թավշյա հեղափոխության նման անհողդողդ է` հայտարարելով՝ «Թերթի սյունակը նյութիդ է սպասում»: Իսկապես կարելի է ենթադրել, որ մեր հասարակական կյանքը հենց այդ… Կարդալ ավելին »

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարգելի ՖԲՀ, Համացանցում նկարներ են տարածվել, որտեղ ես ինքնաթիռում քնած եմ։ Այս կապակցությամբ ՝ 1. Անհոգ եղեք, ոչ լքել եմ երկիրս, ոչ էլ պատրաստվում եմ։ 2. Նկարը արված է Բրյուսել֊Մոսկվա֊Երևան ապրիլի 23֊ի չվերթի ժամանակ, ուշ գիշերը։ 3. Այո, պատկերացրեք, որ ես նաև քնում եմ )) 4. Դե նկարողի ու համացանց գցողի բարոյական նկարագրի մասին կարելի… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին հրավիրեց բանակցությունների (տեսանյութ)

Հանրահավաքից հետո մեկնարկեց երթ Երևանի փողոցներով: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քայլելու են Ամիրյան, Մաշտոցի պողոտա, Բաղրամյան, Պռոշյան, Պարոնյան, Լուսավորիչ, Իտալիայի փողոցով և կրկին հավաքվելու Հանրապետության հրապարակում, որտեղ համերգ է տեղի ունենալու: Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին հրավիրեց բանակցությունների և լրատվամիջոցների համար բաց քննարկման պայման դրեց: Երևանի Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց,… Կարդալ ավելին »

Փաշինյանը կզբաղվի անհամար ավտոմեքենաների եւ տհաճ վարքի տեր վարորդների հարցով

Տեղեկացրել էինք, որ փակ համարով մեքենայով ցուցարարի կողմից վրաերթի ենթարկված 1-ամյա երեխան մահացել է: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ լրջորեն կզբաղվի անհամար ավտոմեքենաների եւ տհաճ վարքի տեր վարորդների հարցով:   Asekose.am

Փակ համարով մեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկված 1-ամյա երեխան մահացել է

«Ընկերուհուս 1 տարեկան տղան, որին ինքը տարիներով սպասել էր, հիվանդանոցում քիչ առաջ մահացավ։ Ինքն ու ամուսինն էլ ծանր վիճակում հիվանդանոցում պառկած են։ Ամսի 24 ին համարները փակած ավտոյով անասունը խփել փախել էր։ Մի հատ համարները փակած, կանոնները խախտող սուտի հեղափոխական տականք եմ տեսել, քարով խփելու եմ ավտոյին, զգուշացնում եմ։ Էն երեխեքը ձեր համար դուրս չեկան… Կարդալ ավելին »

Աշոտյանն էլ թռավ. համացանցում հայտվել է Արմեն Աշոտյանի՝ ինքնաթիռում արված լուսանկարը

Համացանցում հայտնվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ ինքնաթիռում մյուս մեկնողների կողմից արված լուսանկարը: Շատ համացանցային օգտատատեր տվյալ լուսանկարը մեկնաբանալ են հետևյալ ձևով. «Աշոտյանն էլ թռավ»: Հավելենք, որ օրեր առաջ Հայաստանից ԱՄՆ է մեկնել Սեյրան Սարոյանը, ինչպես նաև տեղեկությունների համաձայն՝ երկրում չէ նաև Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը:   Asekose.am  

Առանց համարանիշերի մի քանի ավտոմեքենա տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշում է. «Անցած գիշեր կատարած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել եւ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել առանց հաշվառման համարանիշերի երթեւեկող 18 ավտոմեքենա, որոնց վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Միջոցառումները շարունակվում են։ Վարորդներին կոչ ենք անում պահպանել… Կարդալ ավելին »

Առնետավազքը ՀՀԿ-ից սկսվել է. Armlur.am

«Հին Էրիվան» ռեստորանի սեփականատեր, Սերժ Սարգսյանի եղբոր մտերիմ և սանիկ Մանվել Տեր-Առաքելյանը, կարծես, փորձում է փրկվել խորտակվող նավից: Մանավորապես, նա Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքների ժամանակ իր ֆեյսբուքյան էջում սկսել է ակտիվանալ: Գործարարը հայտարարել է. ««Հին Էրիվանի» ամբողջ անձնակազմը բոլորիդ հետ միասին սրտանց տոնում է Թավշյա Հեղափոխությունը…»: Մինչդեռ այսօր Սերժ Սարգսյանի հրաժարականով հպարտացող Մանվել Տեր-Առաքելյանը… Կարդալ ավելին »

Օլիգարխիայի սիրտը դող է ընկել. բիզնեսները վտանգի տակ են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկական օլիգարխիայի սիրտը դող է ընկել, չգիտեն ինչ անել՝ մնալ, գնալ, ում կողմն անցնել, երկրում անկայուն վիճակ է, իրենց բիզնեսները վտանգի տակ են: Մեր տեղեկություններով, սոցցանցերում սկսված ակցիան՝ չօգտվել օլիգարխների խանութներից, հիվանդանոցներից եւ այլն, արդեն օգուտ է տվել: Հայտնի օլիգարխներից մեկի սուպերմարկետի աշխատողները բողոքում էին, որ այս օրերին առեւտուրը քիչ է:… Կարդալ ավելին »