Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին հրավիրեց բանակցությունների (տեսանյութ)

Հանրահավաքից հետո մեկնարկեց երթ Երևանի փողոցներով:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քայլելու են Ամիրյան, Մաշտոցի պողոտա, Բաղրամյան, Պռոշյան, Պարոնյան, Լուսավորիչ, Իտալիայի փողոցով և կրկին հավաքվելու Հանրապետության հրապարակում, որտեղ համերգ է տեղի ունենալու:

Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին հրավիրեց բանակցությունների և լրատվամիջոցների համար բաց քննարկման պայման դրեց:

Երևանի Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ապրիլի 27-ին, ժամը 12:00-ին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին հրավիրում է «Մարիոտ Արմենիա» հյուրանոց բանակցությունների երկրորդ փուլը սկսելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

««Հանրապետական» կուսակցությունում  ի վերջո եկել են ընդհանուր հայտարարի, որ Կարեն Կարապետյանին պետք է լիազորեն, որպեսզի բանակցի: Մենք այդ որոշումը ընդունում ենք ի գիտություն և ինչպես նախկինում` պատրաստակամություն ենք հայտնում շարունակել բանակցային գործընթացը մեր առաջարկած օրակարգի շրջանակներում: Ես վաղը,  ժամը 12:00-ին Կարեն Կարապետյանին հրավիրում եմ «Մարիոթ» հյուրանոց սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը:

Սակայն, ինչպես ասացի, մենք ունենք մեկ կոնկրետ պայման: Կարեն Կարապետյանի հետ բանակցությունը ծայրից ծայր պետք է տեղի ունենա լրագրողների ներկայությամբ: Մենք ՀՀԿ-ի հետ փակ դռների հետևում չենք բանակցելու: Մենք բանակցելու ենք ժողովրդի աչքի առաջ, որովհետև մենք հայտարարում ենք, որ ժողովուրդը իշխանություն է, մեր ղեկավարն է, և մենք նրան պետք է հաշվետու լինենք մեր արած ամեն քայլի համար»,- նշեց Փաշինյանը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ա1+»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով