Daily Archives: 12.04.2018

Արգամ Աբրահամյանը կողմ է քվեարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Եթե անգամ «Ծառուկյան» դաշինքի նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշում կայացնի, որ իր ղեկավարած խմբակցությունը դեմ է քվեարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությանը, ապա նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, չի ենթարկվի այդ որոշմանը և կողմ կքվեարկի: Այդ մասին օրերս մի միջավայրում հայտարարել է Հովիկ Աբրահամյանը: Դաշինքում էլի մարդիկ կան, որ կցանկանան կողմ քվեարկել… Կարդալ ավելին »

Ալիևը հովանավոր է փնտրում իր ռազմական դիվանագիտության համար. միջազգային դիվանագիտական ճգնաժամը կարող է նրան մատուցել այդ «ծառայությունը». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլյան քառօրյայից հետո Ադրբեջանի համար վիճակը, մեղմ ասած, հուսադրող չէ, և դա բարեբախտաբար, որովհետև Ադրբեջանի հույսը պատերազմն է, հետևաբար եթե չկա հույս, ուրեմն կա խաղաղություն: Ալիևն, անկասկած, հույս ունի, որ աշխարհաքաղաքական դիմակայությունը կբերի պատերազմի հնարավորության: Ադրբեջանի նախագահի համար, իհարկե, զոհերը և ավերածությունները՝ թե՛ իր, թե՛ Հայաստանի կողմից, խնդիր չեն: Նրա համար… Կարդալ ավելին »

Ով է ձերբակալված «օրենքով գող» Բջեն՝ Վարդան Ասատրյանը. մանրամասներ. «Փաստ»

«Փաստ» թերթի տվյալներով, երկու օր առաջ Մոսկվայի Պրեսնենսկի դատարանի որոշմամբ կալանավորվել է 56–ամյա նախկին «օրենքով գող» Վարդան Ասատրյանը՝ առանձնապես խոշոր չափերով թմրանյութեր պահպանելու համար: «Իրավապահ մարմինները հանցավոր աշխարհում Բջե անունով հայտնի Ասատրյանի մոտ հայտնաբերել էին 15 գրամ հերոին: Եթե Բջեի մեղադրանքը հաստատվի, նրան սպառնում է մինչև 10 տարի ազատազրկում:  «Պրայմ Կրայմ» ռուսական կայքի հաղորդմամբ՝ Վարդան… Կարդալ ավելին »

Սահմանադրությունը վարչապետի պաշտոնում նույն անձին առաջադրելու ժամկետային սահմանափակում չի նախատեսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հիմա Սերժ Սարգսյանը շարունակելու է երկիրը ղեկավարել երրորդ ժամկետում, բայց այս անգամ արդեն անժամկետ. Սահմանադրությունը վարչապետի պաշտոնում նույն անձին առաջադրելու ժամկետային սահմանափակում չի նախատեսում: Եվ հիմա այս ամենի արդյունքում, ինչպես իր զեկույցում երեկ նկատել է միջազգային իրավապաշտպան «Ֆրիդոմ հաուս» կազմակերպությունը. «Հայաստանը կիսակոնսոլիդացված ավտորիտար պետություն է»: Միայն թե արձանագրենք. ժողովրդավարական արժեքներ դավանող… Կարդալ ավելին »

Սարգսյանն ու Ալիևը լուծեցին հարցերը. նոր իրավիճակ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում իշխող ՀՀԿ-ն նախօրեին տեղի ունեցած գործկոմի նիստում կայացրեց Սարգսյանին վարչապետի թեկ­նածու առաջադրելու պաշտոնա­կան որոշումը: Որոշումը կայացվել է միաձայն: Նախօրեին, գրեթե «միաձայն» Ադրբեջանի նախա­գահի պաշտոնում է վերընտրվել Ադրբեջանի նախագահ Ալիևը, որը հոկտեմբերին նախատես­ված հերթական նախագահա­կան ընտրությունները տեղափո­խել էր ապրիլի 11 և անցկացրել արտահերթ նախագահական ընտրություններ: Ալիևը, ըստ նախնական տվյալների, ստացել է… Կարդալ ավելին »