Daily Archives: 10.04.2018

«Ռուսաստանը առանցքային դերակատարություն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում». Արմեն Սարգսյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնությունն ունի առանցքային դերակատարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը: «Բոլոր տարածաշրջանային հակամարտություններն ի վերջո կարգավորվում են, դրանք միանգամայն հաղթահարելի են: Պատմությունը ականատես է եղել ոչ պակաս դաժան և դրամատիկ հակամարտությունների: Արդեն ավելի քան 25 տարի… Կարդալ ավելին »

Արա Բաբլոյանի հայտարարությունը՝ վարչապետի ընտրության անցկացման մասին

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի` հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին` ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն

Կարեն Կարապետյան. Որոշել ենք այս ժամանակահատվածում պահպանել ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր անդրադարձել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ շաբաթ օրն ունեցած հանդիպմանը, պատասխանել նաև ապագա վարչապետի թեկնածության մասին հարցին և ներկայացրել իր տեսակետը: – Պարոն վարչապետ, շաբաթ օրը կայացել է Ձեր հանդիպումը նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ի՞նչ հարցեր են քննարկվել այդ հանդիպման ընթացքում և արդյոք անդրադարձ կատարել եք սպասվող փոփոխություններին, մասնավորապես, ապագա… Կարդալ ավելին »

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ներկայացրել է կառավարության հրաժարականի դիմումը

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 212 հոդվածով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել կառավարության հրաժարականի դիմումը: Հանրապետության նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը: Կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը: Առանձնազրույցից հետո նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդիպում են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ` ամփոփել հանդիպման արդյունքներըև պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին: