Daily Archives: 09.04.2018

Կգումարվի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստ

Ապրիլի 9-ին՝ ժամը 12:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կգումարվի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստ: Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը հրավիրված են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագետներ, Սփյուռքի հասարակական ու քաղաքական գործիչներ, բարձրաստիճան հոգեւորականներ, պաշտոնատար անձինք, առաջատար լրատվամիջոցների ղեկավարներ: Արարողությունն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության եթերում: Լրագրողների աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ ԱԺ… Կարդալ ավելին »

ՀՀ նորընտիր նախագահը մինչ պաշտոնի ստանձնումը տիկնոջ հետ հյուրընկալվել է Բաղրամյան 26-ում

Նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությունից առաջ տիկնոջ հետ այսօր առավոտյան հյուրընկալվել է Հանրապետության Նախագահի նստավայրում: Արմեն Սարգսյանին և տիկին Նունե Սարգսյանին դիմավորել են Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը: Նախագահական նստավայրի ոսկեզօծ դահլիճում հյուրընկալության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը, նշելով, որ րոպեներ անց տեղի կունենա նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման… Կարդալ ավելին »

ՀՀ նախագահի նստավայրից պետական և հոգևոր խորհրդանիշները տեղափոխվել են ՀՀ նախագահի երդմնակալության արարողության վայր

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, Հայաստանի Հանրապետության նախագահը պաշտոնն ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված երդմամբ: Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողության համար Ազգային ժողովն ապրիլի 9-ին հատուկ նիստ է հրավիրել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Արդեն իսկ ձևավորված ավանդույթի համաձայն, մինչ երդմնակալությունը հանդիսավոր կերպով պատվո պահակախմբի ուղեկցությամբ դահլիճ են բերվում պետական և… Կարդալ ավելին »

Բաղանիսում ադրբեջանական կողմի կրակոցներից գյուղացիների մեկ կով սատկել է, մի քանի անասուն վնասվել

Ադրբեջանական կողմի կրակահերթերի պատճառով Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքի բնակիչներից մեկին պատկանող կովը սատկել է, մի քանի այլ կենդանի վնասվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը, դեպքը տեղի է ունեցել ապրիլի 8-ին` ժամը 17:00-ի սահմաններում, «Ջրովքեր» կոչվող հանդամասում: «Հանդամասի վրա են կրակել, որը չեզոք գոտուն մոտիկ արոտավայր է: Գյուղացիները կենդանիներին առավոտյան ուղարկում են հանդ,… Կարդալ ավելին »

Երևանում բացվեց Բաբկեն Ներսիսյանի դիմաքանդակով հուշասյունը

Բաբկեն Ներսիսյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի առիթով՝ ս. թ. ապրիլի 7-ին, Աբովյան 21 շենքի առջև /այդ շենքում ապրել է Բաբկեն Ներսիսյանը/ Երևանում բացվեց նրա բրոնզե դիմաքանդակով բազալտե հուշասյունը: Քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան, ճարտարապետ՝  Լևոն Իգիթյան։ «Մեծ սիրով եմ իրականացրել այս աշխատանքը, որովհետև իմ սերնդակիցները շատ լավ հիշում են Բաբկեն Ներսիսյանին և շատ ոգևորված էին այս գաղափարով: 1960-80-ականների… Կարդալ ավելին »

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 9-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Ապրիլի 9-10-ը, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի օրվա երկրորդ կեսին, 12-13-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից… Կարդալ ավելին »