Monthly Archives: Մարտի 2018

Գագիկ Հարությունյանը շարունակում է ապրել «կառավարական դաչայում»․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թեեւ մի քանի շաբաթ է՝ Գագիկ Հարությունյանը հեռացել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից, սակայն շարունակում է ապրել «կառավարական դաչայում», չնայած, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, նա Մոնումենտում՝ «Հաղթանակ» զբոսայգու հարեւանությամբ, Բաբայան փողոցում շքեղ առանձնատուն ունի, եւ այն վարձով է տրված Հայաստանում Ճապոնիայի դեսպանատանը։ Ներկայումս «կառավարական դաչայում» նրանից բացի ապրում են նաեւ Սերժ… Կարդալ ավելին »

Որս է սկսել. ձերբակալությունները շարունակվելու են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում նախկին ու ներկա գյուղապետերի նկատմամբ իրավապահները «որս են սկսել»: Ինչպես հայտնի է` օրերս ձերբակալվել էին Շիրակի մարզի Իսահակյան եւ Մեղրաշատ գյուղերի նախկին գյուղապետերը՝ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ գումարի յուրացման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում: Ձերբակալվել են նաեւ Լոռու մարզի Ձյունաշող եւ Միխայլովկա գյուղերի գյուղապետերը՝ կրկին նույն մեղադրանքով: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների… Կարդալ ավելին »

Միհրան Պողոսյանին ճնշում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստի» աղբյուրների հավաստմամբ՝ «Քեթրինի» գեներալ Միհրան Պողոսյանին հարկային մարմինները ստիպում են թանկացնել բանանի գինը: Թվում է, թե այդպիսի բան չի կարող լինել: Բայց … Արդեն շուրջ մեկ շաբաթ է հարկայինի աշխատողները մայրաքաղաքի գրեթե բոլոր առևտրի կենտրոններում ստուգում են, թե որ բիզնեսմենը ինչքան բանան է հանձնում: Ի դեպ, Միհրանի մոնոպոլիան գրեթե նույնությամբ… Կարդալ ավելին »

Արմավիր-Երեւան երթուղու սպասարկման շուրջ աղմուկը չի դադարում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիր-Երեւան-Երեւան-Արմավիր երթուղու սպասարկման շուրջ աղմուկը չի դադարում: Այդ երթուղու վարորդները գործադուլ էին արել, քանի որ գծատերերը բարձրացրել էին «օրվա պլանի» չափը՝ 15 հազար դրամից հասցնելով 20 հազարի: Երթուղին սպասարկող «Գալակտիկա Տրանս Սերվիս» ընկերության ներկայացուցիչ Վարդան Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե այդ ամենի համար մեղավոր է ՀՀ տրանսպորտի, կապի… Կարդալ ավելին »

Կրակոց Չարենցի փողոցում։ Խուլիգանությունը բացահայտվել է, հրազենն էլ՝ հայտնաբերվել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մարտի 26-ին անհայտ անձինք մոտեցել են մի «Ֆոլքսվագեն Գոլֆ» ավտոմեքենայի, ձեռքերով ու ոտքերով հարվածել վարորդի կողքին նստած ուղևորին։ Այդ ընթացքում նրանցից մեկը կրակել է մեքենայի ուղղությամբ։ Դեպքի վայրի զննությամբ իրավապահները հայտնաբերեցին 9 մմ տրամաչափի մեկ պարկուճ։ Տարբեր ստորաբաժանումների համատեղ աշխատանքով պարզվել են կատարվածի մի շարք հանգամանքներ։ Պարզվել է, որ մեքենայի ուղևորին հարվածած երիտասարդները, այդ թվում՝… Կարդալ ավելին »

Ճանապարհային ոստիկանությունում անցկացվեց թափուր հաստիքների համար դիմած քաղաքացիների գիտելիքների ստուգման երկրորդ փուլը

Մարտի 30-ին ճանապարհային ոստիկանությունում անցկացվեց թափուր հաստիքների համար դիմած քաղաքացիների գիտելիքների ստուգման երկրորդ փուլը։ Ճանապարհային ոստիկանության հատուկ հանձնաժողովը հարցազրույցի միջոցով ստուգեց ճանապարհային ոստիկանությունում ծառայել ցանկացող 30 քաղաքացիների ոչ միայն մասնագիտական, այլև ֆիզիկական, մտավոր և այլ գիտելիքներ։ Գործընթացն անցկացվում էր թափանցիկ՝ լրագրողների ներկայությամբ։ Նաև քննության ընթացքը տեսաձայնագրվում էր։ Դրական գնահատականներ ու լավագույն արդյունքներ գրանցած քաղաքացիները ծառայության… Կարդալ ավելին »

Ռուսաստանը խզում է դիվանագիտական կապերը մի շարք երկրների հետ

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ Ռուսաստանն արտաքսում է Եվրոպայի մի շարք երկրների դիվանագետների ի պատասխան ռուս դիվանագետների արտաքսման: Մեկ շաբաթվա ընթացքում ՌԴ-ի տարածքը կլքեն ՝  Իտալիայի, Լեհաստանի, Չեխիայի, Լիտվայի, Լատվիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Էստոնիայի եւ Ֆինլանդիայի դիվանագիտական ներկայացուցիչները ինչպես նաեւ Էստոնիայի ռազմական կցորդը:  

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիահերձարանում. հանգուցյալի հարազատներին պնդում են, որ դիակը տեղափոխեն իրենց դագաղով.

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ենթակայության տակ գործող դիահերձարանում երեկվանից գտնվող տարեց կնոջ հարազատներին առավոտից միչև ժամը 17:00-ն չէր հաջողվում համոզել աշխատակիցներին, որ դիակը տանեն իրենց հետ բերված դագաղով: Դիահերձարանում պնդել են, որ դիակը պետք է տանեն իրենց կողմից տրամադրվող դագաղով՝ դրա դիմաց վճարելով 65.000 դրամ: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում պատմեց հանգուցյալի որդին` Երևան… Կարդալ ավելին »

Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները հայտնաբերել են թմրավաճառքով զբաղվող խմբի մի քանի անդամների.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 29-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության (վարչության պետի առաջի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանի), ոստիկանության Արարատի մարզային վարչության ( վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի) գլխավորությամբ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Արարատի բաժին է բերման ենթարկվել Արարատի մարզի Արբատ գյուղի 4-րդ փողոցի բնակիչ, 40-ամյա Սևակ Մարտիրոսյանը: Ինչպես հայտնում… Կարդալ ավելին »

Նախագահն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է երկօրյա այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսին: Ողջունելով հյուրին և ընդգծելով, որ հայ-հունական առնչությունները հազարամյակների պատմություն ունեն և լի են բարեկամության բազմաթիվ դրսևորումներով՝ Հանրապետության Նախագահը պատահական չի համարել, որ երկու ժողովուրդների հարաբերություններին հատուկ է փոխըմբռնման և փոխվստահության բարձր մակարդակը: Սերժ Սարգսյանը ուրախությամբ է արձանագրել, որ միջպետական… Կարդալ ավելին »