Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները հայտնաբերել են թմրավաճառքով զբաղվող խմբի մի քանի անդամների.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 29-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության (վարչության պետի առաջի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանի), ոստիկանության Արարատի մարզային վարչության ( վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի) գլխավորությամբ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Արարատի բաժին է բերման ենթարկվել Արարատի մարզի Արբատ գյուղի 4-րդ փողոցի բնակիչ, 40-ամյա Սևակ Մարտիրոսյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է թմրանյութերի առքուվաճառքով զբաղվելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև թմրամիջոցների առքուվաճառքով զբաղվող հանցավոր ևս մեկ խումբ: Հայտնաբերվել է նաև մեծ քանակի թմրանյութեր:

Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզային վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Հայտնաբերված թմրամիջոցները առգրավվել են և նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

© shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով