Daily Archives: 13.02.2018

Կառավարության արտոնյալը պետբյուջե հարկ չի վճարել

Հայաստանի կառավարության կողմից պարբերաբար արտոնություններ ստացող «Սեւանի իշխան», «Սեւան ակվա» ընկերությունները հազար խոշոր հարկատուների անցած տարվա ցանկում տեղ չեն գտել: Մինչդեռ այս ընկերություներից`«Սեւանի իշխան»-ը, 2016 թվականին հարկային վճարումներ կատարել է` հայտնվելով հազար խոշոր հարկատուների ցանկում: Դեռեւս 2013 թվականի դեկտեմբերի 19-ին, երբ ՀՀ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, կառավարությունը ստեղծեց «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման… Կարդալ ավելին »

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դեմն առեք, շուտ». ինչպես էր Տարոն Մարգարյանը փորձում փրկվել կոյուղու ջրից. բախման մանրամասները

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր Երեւանի ավագանու նիստում լարված իրավիճակ է: «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները իրենց հետ Նուբարաշենից տարաներով հոտած կոյուղաջուր էին բերել, որի պատճառով գարշահոտություն է տարածվում Նուբարաշենի տարածքում: «Երկիր Ծիրանի» անդամ Մարինա Խաչատրյանը տարայով ջուրը տարավ, որ տա Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: ՀՀԿ-ականները վեր կացան, որ արգելեն: Այդ ընթացքում ջուրը թափվեց Տարոն… Կարդալ ավելին »

Ելք խմբակցությունը քաղաքապետարանում բարձրաձայնեց լրագրողների աշխատանքի հարցը

Երևանի ավագանու նիստը մեկնարկել է: Նիստերի սենյակում խլացուցիչներ են տեղադրած, որը դժվարացնում է լրագրողների աշխատանքը, քանի որ նույնիսկ հեռախոսից օգտվել այնտեղ չի լինում: Եվ լրագրողների խնդրանքով այսօր Ելք խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը բարձրաձայնեց լրագրողների աշխատանքի համար հարմարավետ պայմաններ ստեղծելու հարցը: Ի պատասխան Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, թե մասնագետները լսել են և խոստացավ, որ հաջորդ… Կարդալ ավելին »

Թողարկվել է Երևանի տարեկան բյուջեի ամփոփ տեղեկագիրը

Երևանի քաղաքապետարանը հինգերորդ տարին անընդմեջ թողարկել է Երևան քաղաքի տարեկան բյուջեի ամփոփ ցուցանիշների տեղեկագիրը, որը հնարավորին հանրամատչելի ձևաչափով ներկայացնում է մայրաքաղաքի տարեկան եկամուտների, դրանց աղբյուրների, ինչպես նաև ծախսերի մասին տեղեկատվություն։ Միաժամանակ գրքույկում առկա է մայրաքաղաքում իրականացվող շարունակական և նոր ծրագրերի մասին տեղեկատվություն` դրանց ոլորտային, ինչպես նաև վարչական շրջանների միջև ծախսային բաշխվածության համամասնություններով: Բյուջեի տեղեկագիրը ներառում… Կարդալ ավելին »

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հրաժեշտի արարողությունը

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: Մինչ այդ, նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռումեն Ռադևը կարճատև հանդիպում են ունեցել, որի ժամանակ ամփոփել են այցի արդյունքները: «Հարգելի՛ պարոն նախագահ, տիկի՛ն Ռադևա, Մեկ անգամ ևս ուզում եմ ուրախությունս հայտնել Ձեր այցի կապակցությամբ և գոհունակությամբ արձանագրել, որ Ձեր… Կարդալ ավելին »

Լոռու ոստիկանության պետը կձերբակալվի՞. ալավերդցի Վահագի գործը նոր երանգներ է ստանում. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ալավերդցի Վահագն Աբգարյանի մասնակցությամբ քրեական գործը գնալով նոր երանգներ է ստանում։ Ինչպես ասում են, այդ խմորը գնալով շատ ջուր է վերցնելու։ Ընդ որում՝ խոսքը պաշտոնյաների ձերբակալությունների և կալանավորումների մասին է։ Ինչպես գիտենք, նախօրեին ձերբակալվեց և կալանավորվեց Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանը։ Նույն գործի շրջանակներում արդեն… Կարդալ ավելին »

Քուրդ ապստամբները փախչում են Հայաստան. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ շարունակում է RKK-ի քուրդ ապստամբների մուտքը Հայաստան: Թուրքական զինվորականների հետ բախումներից խուսափող քուրդ ապստամբները հետապնդումից փախչելով՝ անցնում են հայ-թուրքական սահմանը՝ հանձնվելով Հայաստանի իշխանություններին: Հայ-թուրքական սահմանը պահող ռուս սահմանապահները չեն խոչընդոտում քրդերի Հայաստան ներթափանցմանը: Ի տարբերություն Թուրքիայի, որտեղ RKK-ն համարվում է ահաբեկչական կազմակերպություն, Հայաստանը և Ռուսաստանը քուրդ ապստամբների նկատմամբ ունեն ավելի չեզոք դիրքորոշում»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

«Ալավերդից Վահագը ոչ թե բարերար է, այլ թալանչի ու բարեպիղծ». նրա մայրը սպառնացել է ոչնչացնել, եթե բողոքի. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քրեական հեղինակություն համարվող Ալավերդցի Վահագնը, որն իր պաշտպանի բնորոշմամբ՝ բարեգործ է եւ բարերար, տարիներ առաջ «թալանել» է իր բարեկամին: Այս մասին բարձրաձայնվում է այսօր միայն, այն բանից հետո, երբ Աբգարյանը հայտնվել է մեղադրյալի կարգավիճակով՝ ՔԿՀ-ում: Չնայած նրա անազատության մեջ գտնվելու հանգամանքին, Ալավերդիում այնուամենայնիվ վախի մթնոլորտը դեռ շարունակվում է: Նրանից տուժած… Կարդալ ավելին »

Ինչ ենք իմանում ադրբեջանական ձախողված դիվերսիաների մասին վիրավորների պատմածներից

Ադրբեջանում ապրիլյան մարտերից հետո զինվորական հաշմանդամներին (հիմնականում նախկին հատուկջոկատայիններին) ակտիվորեն օգտագործում են քարոզչական նպատակներով: Հիվանդանոցներից դուրս գրվելուց հետո նրանք սկսել են «աստղային» ճանապարհ. պարբերաբար հարցազրույցներ են տալիս, այցելում են զորամասեր, մասնակցում ռազմահայրենասիրական միջոցառումներին: Հարցազրույցներից հայտնի են դառնում լրացուցիչ մանրամասներ իրենց վիրավորվելու հանգամանքների մասին: Այդ տեղեկությունները համեմատել ու համադրել ենք  հայկական և ադրբեջանական կողմերի հայտարարությունների հետ, փորձելով… Կարդալ ավելին »