Monthly Archives: Փետրվարի 2018

Երևանում ինքնասպան է եղել մասնագիտությամբ 44–ամյա բժիշկը. հայտնաբերվել են նամակներ՝ ուղղված երեխաներին ու կնոջը. «Ես չկարողացա հաշտվել այդ մտքի հետ»

Այսօր՝ փետրվարի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցի շենքերից մեկի բնակարանի լոգարանում տղամարդու դի կա կախված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի… Կարդալ ավելին »

Լապշինը կրում է Արցախում ծառայող հայ զինվորի լուսանկարով շապիկը

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ցուցադրել է Արցախում ծառայության մեջ գտնվող հայ զինվորի լուսանկարով իր շապիկը: Բլոգերը լուսանկարը, որում կրում է շապիկը, հրապարակել է սոցցանցում՝ կոչ անելով հետևորդներին գուշակել, թե որ բանակի զինծառայողն է պատկերված: «Ընկերներ, ինչպիսի՞նն է իմ նոր շապիկը: Այն շատ հատուկ է: Ի՞նչ եք կարծում, ո՞ր բանակի զինվորն է պատկերված»,-… Կարդալ ավելին »

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին, 81 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը: Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:  

«Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանը դիմել է ոստիկանների օգնությանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում, Ժամը 21։30-ին Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչ՝ 52-ամյա Առաքել Մովսիսյանը Ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք, օգտվելով իրեն պատկանող Toyota մակնիշի 35 MX 190 համարանիշի ավտոմեքենայի՝ դռները բաց լինելու հանգամանքից, կատարել են գողություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,… Կարդալ ավելին »

Քաղաքացիական պաշտպանությունը և ազգային կառույցները հանուն աղետների առավել արդյունավետ կառավարման

Ս/թ մարտի 1-ին, ժամը 14:30-ին ՀՀ ԱԻ նախարարությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (հասցեն՝ Կենտրոն վարչական շրջան, Տերյան 105) կանցկացնի «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Հարգելի քաղաքացիներ, հայտնում ենք, որ ուսումնավարժության ընթացքում՝ մարտի 1-ին, ժամը 14:30-ի սահմաններում գործարկվելու է ազդարարման շչակը և ուսումնական նպատակներով հնչեցվելու է տագնապի… Կարդալ ավելին »

Վթարի են ենթարկվել մեկ այլ պատահարից տուժածին հիվանդանոց տեղափոխելիս. կա զոհ

Փետրվարի 26-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21065» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցի թիվ 112 տան դիմաց վրաերթի է ենթարկել 1962 թ. ծնված Արտաշես Մովսիսյանին և ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում` դիմել է փախուստի: Նույն օրը, ժամը 22.35-ի սահմաններում, «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենայով Ա.Մովսիսյանին դեպքի վայրից հիվանդանոց տեղափոխելիս, Նորապատ գյուղի 5-րդ փողոցի թիվ 4 տան… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանը հումոր չի արել, երբ ասել է, որ չի առաջադրվելու նախագահի և վարչապետի պաշտոններում

ԱԺ «Հանրապետական» և ՀՅԴ խմբակցությունները որպես Բարձրագույն դատական խորհրդի առաջին անդամի թեկնածու են առաջադրում Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարցով դիմեց Գ. Հարությունյանին. «2014 թվականին ձեր ներկայությամբ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մասնագիտական անդամների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ «ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի… Կարդալ ավելին »

«Արմեն Սարգսյանի թեկնածությունը լավագույն տարբերակն է». Արշակ Սադոյան

Հանրային խորհրդի անդամ, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը ներքաղաքական դաշտում չի տեսնում այլ մարդու, ով կարող է ստանձնել ՀՀ Նախագահի պաշտոնը: «Կարծում եմ, Արմեն Սարգսյանի թեկնածությունը լավագույն տարբերակն է, որը կարող է լինել: Նա արդյունավետ և փորձառու քաղաքական գործիչ ու դիվանագետ է, ուստի կփորձի դառնալ ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ աշխարհասփյուռ հայության… Կարդալ ավելին »

Փետրվարի 27-ի աստղագուշակ

Խոյ: Մտերիմներին տեղյակ պահեք ձեր խնդիրների մասին, մի հրաժարվեք օգնությունից: Օրը նպատակահարմար է խմբակային աշխատանք կատարելու համար: Կարող եք զբաղվել ստեղծագործական մոտեցում պահանջող գործերով: Հարցերին ձեր ինքնատիպ մոտեցումը ճիշտ տեղին կլինի: Բարձր պաշտոն զբաղեցնող մարդկանց հետ հանդիպումները, կարևոր փաստաթղթեր լրացնելը՝ ցանկալի է հետաձգել: Սիրային ժամադրությունը չի արդարացնի ձեր սպասելիքները, եթե ջանքեր չգործադրեք՝ այն առանձնահատուկ և… Կարդալ ավելին »

Ո՞վ պետք է վճարի վարչապետի անվտանգության աշխատակիցների պատճառով տեղի ունեցած վթարի տուգանքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` վարչապետ Կարեն Կարապետյանի անվտանգության աշխատակիցներից Արսեն Բաղդասարյանը «Հունդայ» մակնիշի 084ԼԼ50 պետհամարանիշի ծառայողական ավտոմեքենայով վթարի է ենթարկվել: Բարեբախտաբար, զոհեր չկան: Վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ վթարի պատճառով չկան նաեւ վիրավորներ: Իսկ թե ո՞ւմ մեղավորությամբ է եղել վթարը, նա չմանրամասնեց` պատճառաբանելով, թե դա պետավտոտեսուչները կճշտեն: Դիտարկմանը,… Կարդալ ավելին »