Daily Archives: 22.01.2018

Նախագահը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Ֆրանսիա: Հանրապետության Նախագահի այցի ծրագիրը մեկնարկել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ հանդիպմամբ: Հանդիպման սկզբում զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են փաստել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած քսանվեց տարիները նշանավորվել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ կապերի վերընթաց զարգացմամբ և այդ հարաբերությունները կրում են… Կարդալ ավելին »

Արմեն Սարգսյանը մեկնել է

Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից որպես ՀՀ Նախագահի թեկնածու առաջարկված՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը մեկնել է Լոնդոն, որտեղ նա ունի նախօրոք պլանավորված հանդիպումներ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Արմեն Սարգսյանի գրասենյակից՝ հավելելով, որ դեսպան Սարգսյանը Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա վերջին ՀՀԿ-ն ՀՀ Նախագահի պաշտոնում առաջարկել է Մեծ Բրիտանիայում… Կարդալ ավելին »

Նոր զարգացումներ կաշառքի գործից. ինչպես «Նարսան»-ի փոխտնօրենն ազատ արձակվեց

2017 թվականին կաշառքի գործով կալանավորվել էին ՀՀ քննչական կոմիտեի քննիչը եւ «Նարսան» ՍՊԸ փոխտնօրեն Ռոբերտ Հարությունյանը: Պատճառն այն է, որ քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Լ. Գ.-ն բնակարանների հափշտակությունների վերաբերյալ իր վարույթում քննվող քրեական գործով… Կարդալ ավելին »

Երևանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի եղբայրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում, BMW մակնիշի 34 DV 960 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Փափազյան փողոցի թիվ 25 շենքի հարևանությամբ, բախվել է կայանված վիճակում գտնվող «Hyundai Sonata» մակնիշի 75 ՍR 555 համարանիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով, բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes» մակնիշի 34 ТF 183 համարանիշի ավտոմեքենային: Այնուհետև… Կարդալ ավելին »

Ողբերգական դեպք Երևանում. լոգարանում հայտնաբերվել է «Beko»–ի երիտասարդ դիզայների դին

Այսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում «Արաբկիր» շտապբուժօգնության ենթակայանից Ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան փողոցի տներից մեկը, որտեղ լոգարանում հայտնաբերել են աղջկա դի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները լոգարանում հայտնաբերել են նշված հասցեի բնակիչ՝ 26-ամյա Սոսե Գ.-ի… Կարդալ ավելին »

Հունվարի 22-ի աստղագուշակ

Խոյ. Բարենպաստ օր է մտորումների, արժեքների վերագնահատման, գերակայությունների վերանայման համար: Դուք ոչ միայն կտեսնեք օրինաչափություններն ու պատճառա-հետևանքային կապերը, որոնք նախկինում չէիք նկատում, այլև՝ կկարողանաք ճիշտ եզրահանգումներ անելով խելամիտ դասավորել ապագայի պլաները: Սակայն պետք է չէ շտապել ընդունած որոշումները բարձրաձայնել՝ դրանք անմիջապես կենթարկվեն քննադատության և դա, ամենայն հավանականությամբ, ձեզ հունից կհանի: Ձեր կենսական ներուժը ցածր է,… Կարդալ ավելին »

Տոկիոյում առաջին անգամ տարահանման վարժանքներ են անցկացվել ի դեպս հրթիռի արձակման

Ճապոնիայի մայրաքաղաքի Բունկեի շրջանում հունվարի 22-ին առաջին անգամ բնակչության տարահանման վարժանքներ են տեղի ունեցել բալիստիկ հրթիռի արձակման անմիջական սպառնալիքի դեպքում: Այս մասին իրադարձությունների վայրից հաղորդել է ՏԱՍՍ-ը։ Տոկիոյի վարչակազմի տվյալներով՝ դրանց մասնակցել է շուրջ 350 մարդ: Վարժանքների սցենարը ենթադրում էր, որ ինչ-որ երկիր բալիստիկ հրթիռ է արձակել, եւ գոյություն ունի հավանականություն, որ այն կթռչի Ճապոնիայի… Կարդալ ավելին »

«Ասանժը պարտավորվել է չարտահայտվել երկրների ներքին քաղաքականության մասին». Էկվադորի նախագահ

WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը, որը գտնվում է Լոնդոնում Էկվադորի դիվանագիտական ներկայացուցչության տարածքում, պարտավորություն է ստորագրել՝ հանդես չգալ պետությունների ներքին քաղաքականությանը վերաբերող հայտարարություններով: Այդ մասին, ինչպես հունվարի 21-ին հայտնել է EFE գործակալությունը, հայտարարել է Էկվադորի նախագահ Լենին Մորենոն: «Նա համաձայնագիր է ստորագրել, որ այսուհետեւ չի արտահայտվելու ոչ Էկվադորի, ոչ էլ այլ երկրների քաղաքականության մասին»,- նշել… Կարդալ ավելին »

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Հունվարի 22-ից 23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 24-26-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:   Երևան քաղաքում՝ Հունվարի 21-ի ցերեկը, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 24-26-ը ժամանակ առ ժամանակ… Կարդալ ավելին »

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Հունվարի 21-ի ցերեկը, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 24-26-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ … Կարդալ ավելին »