Monthly Archives: Նոյեմբերի 2017

Սպանություն Երևանում. իր տանը հայտնաբերվել է նախկինում 6 անգամ դատապարտված, «Կուճի» մականվամբ 64–ամյա տղամարդու դին. ժամանել են 6-րդ վարչության պետի 1-ին տեղակալը, տարածքի ոստիկանապետը, քննչականի պետն ու դատախազը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 01 հերթապահ խումբը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիիվ կառավարման կենտրոն ահազանգել է, որ կանչով մեկնել են Սարի Թաղի 18 փողոցի թիվ 69 տուն, որտեղ խոհանոցի հատակին հայտնաբերվել է տղամարդու դի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել… Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Չայնա քոնստրաքշն ֆըրսթ գրուպ»-ի ներկայացուցիչների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Չայնա քոնստրաքշն ֆըրսթ գրուպ» կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Վեյ Յանի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման ռազմավարության հիմնական ուղղություններն ու այդ շրջանակում նաև միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերը՝ նշելով, որ Երևանը տարեցտարի ընդլայնում է գործակցության շրջանակներն ու այսօր համագործակցում է աշխարհի շուրջ… Կարդալ ավելին »

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը զգուշացնում է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սեպտեմբերից սկսած, սանիտարական անձնագրեր է տրամադրել 524 հաց-հացաբուլկեղեն (416-ը՝ Երևանում, 108-ը՝ մարզերում) և 118 միս տեղափոխող (70-ը՝ Երևանում, 48-ը՝ մարզերում) փոխադրամիջոցի: Հիշեցնենք, որ Երևանում հաց-հացաբուլկեղեն մատակարարող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագիր ունենալու պահանջը պարտադիր է դարձել սեպտեմբերի մեկից, մարզերում պահանջը պարտադիր է միայն պետական գնումներին մասնակցող տնտեսվարողների համար: Սահմանված ժամանակացույցի… Կարդալ ավելին »

Ադրբեջանում մոտոհրաձգային գումարտակի հրամանատարների վարժանքներ են արել

Ադրբեջանում անցկացրել են «մոտոհրաձգային գումարտակի լավագույն հրամանատար» թեմայով զորավարժություն-մրցույթ: Վարժանքներն անցկացվել են Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանով՝ համաձայն նախօրոք մշակված պլանի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: Զորավարժությունն անցկացվել է Ադրբեջանի բանակի «Ղարաբեյթ» զորավարժարանի տարածքում: Խաղարկվել են մոտոհրաձգային գումարտակների հրամանատարների ֆիզիկական պատրաստության, մարտական մեքենաների կառավարման, մարտի ժամանակ ստորաբաժանումների ղեկավարման առաջադրանքներ: Հիշեցնենք, որ նույն… Կարդալ ավելին »

Նոյեմբերի 30-ի աստղագուշակ

Խոյ: Աշխատեք առավելագույնս արդյունավետ օգտագործել օրվա առաջին կեսը, քանզի հենց այս ժամանակահատվածն է բարենպաստ գործնական հաջողություններ ունենալու, նաև անձնական կյանքում դրական փոփոխություններ կատարելու համար: Այսօր ստիպված կլինեք լեզու գտնել, ձեզ համար, ոչ համակրելի մարդկանց հետ, նաև առնչվել նրանց հետ, ովքեր նախկինում նեղացրել են ձեզ: Այդ ամենին փորձեք հանգիստ վերաբերվել և չխառնել հույզերն ու գործնական շահերը:… Կարդալ ավելին »

Իսրայելի քաղաքացին հարվածել է դեկանին և փոխդեկանին. Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 29-ին, «Հայբուսակ» համալսարանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ժամը 16:30-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Ոստիկանության Մաշտոցի բաժին են հրավիրել Երևանի բնակիչներ, 48-ամյա Յանինա Մարինոսյանին, 53-ամյա Նարինե Մարտիրոսյանին, 22-ամյա Մարիամ Գրիգորյանին և Իսրայելի պետության քաղաքացի, 29-ամյա Մոհամադ Աբեդալֆատտահ… Կարդալ ավելին »

Պաշտոնյայի ազգականին 4-րդ հարկից ցա՞ծ են նետել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի «Մետրոպոլ» հյուրանոցում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հյուրանոցի 4-րդ հարկից մի կին է ցած ընկել, որը, մեզ հասած լուրերի համաձայն, ՀՀ հայտնի պաշտոնյայի բարեկամն է: Մասնավորապես մեզ տեղեկություններ հասան, որ դեպքը տեղի է ունեցել հյուրանոցի հետնամասում: Պաշտոնյայի բարեկամը ընկել է հյուրանոցի հետնամասում տեղակայված մեքենաներից մեկի վրա:… Կարդալ ավելին »

Տեսչության պետը 18 անուն անշարժ գույք ունի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պետ Արամ Մելքոնյանը 18 անուն անշարժ գույք ունի: Մելքոնյանը վերջերս է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը, որից էլ տեղեկանում ենք այս մեծ ունեցվածքի մասին: Նա հայտարարագրել է չորս բնակարան, ութ հողամաս, չորս ավտոտնակ եւ մեկական… Կարդալ ավելին »

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին ժամը 11:40-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Նոյեմբերի 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 30-ին՝ կեսօրից հետո, սպասվում է տեղումների դադար: Դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։… Կարդալ ավելին »

Դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը

Դեկտեմբերը ձմռան առաջին ամիսն է: Ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է -3.90C: Բարձր լեռնային շրջաններում 2000 մ և ավելի (Պաղակն, Եռաթմբեր) ջերմաստիճանի ամսական միջին արժեքները բավականին ցածր են` -5…-110C: Ձմռան ամենացուրտ ամիսը հունվարն է, սակայն ձմեռների 18-20% դեպքում ամենացուրտը եղել է դեկտեմբերը: Որպես կանոն դեկտեմբերի ամենացածր ջերաստիճանը դիտվում է ամսվա երրորդ տասնօրյակում, սակայն առանձին դեպքերում… Կարդալ ավելին »